Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա ևս 2 աստիճանով
Հասարակություն
Հանրապետության տարածքը հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-3-ին կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Ազգաբնակչությանը' հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց, խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց:
Հանրապետության տարածքում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով, քամին հարավային' 2-5 մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 30-ի ցերեկայի ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +39 աստիճան, հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ին' +40 աստիճան:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել