ՀՀ ԱԳՆ-ի շենքի օտարման գործընթացն ավարտական փուլում է
Հայաստան
Հայաստանի կառավարությունը 3,2 մլն դոլարով ձեռք կբերի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում գտնվող «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ի բաժնետոմսերը՝ որպես պետական սեփականություն, և դրանք կօտարի «Տանգո» ՓԲԸ-ին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հուլիսի 30-ի նիստի օրակարգում:
ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ' Կառավարական N2 մասնաշենքը, որտեղ տեղակայված է ՀՀ ԱԳՆ-ն, օտարվել է «Տանգո» ՓԲԸ-ին: «Քանի որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի Կառավարական տուն N2 շենքի 4 հասցեում գտնվող անշարժ գույքը պատկանում է «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ին, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վերոնշյալ ընկերության 100 տոկոս բաժնեմասը' Կառավարական N2 մասնաշենքի օտարման գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի գնորդ «Տանգո» ընկերությունը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից