Նա ավելի լավ է հոգ տանի ամուսնու, երեխաների մասին, քան խոսի իմ մասին. Մոուրինյուի պատասխանը՝ Բենիտեսի կնոջը
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կնոջ՝ Մոնտսերատ Սեարայի հայտարարությանը:
Սեարան իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ իր ամուսինն աշխատում է այն ակումբներում, որոնցում մինչ նա աշխատել է պորտուգալացի մասնագետը, և Բենիտեսը ստիպված է լինում շտկել Մոուրինյուի սխալները:
«Բենիտեսի կինը սխալվում է: «Չելսիում» ինձ փոխարինել է Դի Մատեոն, իսկ «Ռեալում»՝ Անչելոտին: Բենիտեսն ինձ փոխարինել է «Ինտերում», որտեղ կես տարվա ընթացքում քանդեց Եվրոպայի լավագույն թիմը: Նա ավելի լավ է հոգ տանի ամուսնու, երեխաների մասին, քան խոսի իմ մասին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ