Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից՝ լրագրողին հարվածելու համար
Սպորտ
Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրերան հեռացվել է զբաղեցրած պատոնից՝ լրագրողի վրա հարձակվելու պատճառով. տեղեկացնում է AFP-ն:
Էրերան Ֆիլադելֆիայի օդանավակայանում հարձակվել է մեքսիկացի հայտնի լրագրող Կրիստիան Մարտինոլիի վրա, որը ԿՕՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության ժամանակ քննադատել էր մարզչին: Նշենք, որ գավաթը հենց Մեքսիկայի ընտրանին էլ նվաճեց, որը եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասավ Ջամայկայի հավաքականի նկատմամբ:
Մեքսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է ընդունել հեռացնել Էրերային զբաղեցրած պաշտոնից՝ անկախ մարզչի ցուցաբերած մեծ ջանքերից և առաջխաղացումից:
Նշենք, որ Էրերան Մեքսիկայի ընտրանին գլխավորում էր 2013թվականից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ