Արամ Մանուկյանի կարծիքով, Անկախության հռչակագրի ընդունման փաստն ըստ առժանվույն չի ներկայացվում սերունդներին
Քաղաքական
Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 25-րդ տարեդարձին ընդառաջ, հանրության առջև այն առաջին անգամ ընթերցած Արամ Մանուկյանն այսօր հպարտության հետ միասին ունի նաև ափսոսանքի զգացում:
«Օգոստոսի 23-ին լրանում է մեր նորագույն պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկի' Անկախության հռչակագրի ընդունման 25-րդ տարին: Ամեն անգամ այս փաստաթուղթն ընթերցելիս ունենում եմ հպարտության, պարծենալու և ափսոսանքի զգացողություն, որովհետև այս փաստաթուղթը, որն ընդունվել է Հայաստանի առաջին խորհրդարանի կողմից, ըստ առժանավույն չի ներկայացվում սերունդներին: Սա փաստաթուղթ է, որն ընդունվել է Ազգային ազատագրական շարժման ընթացքում, երբ հայ ժողովուրդն առաջին անգամ ազատ ընտրությունների միջոցով ձևավորեց իր Գերագույն խորհուրդ ը, որն էլ միաձայն հռչակեց այս պատմական փաստաթուղթը», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագորղների հետ հանդիպմանն այս տեսակետը հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:
1990թ.-ի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Այն հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ.-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համա տեղ որոշման վրա։ Մոտ մեկ տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին երկրում հանրաքվե անցկացվեց' Հայաստանը ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին։ Անկախությանը կողմ քվեարկեց Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել