ԱՄՆ-ը Ավստրալիային կոչ է արել միանալ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարին
ԱՄՆ
ԱՄՆ-ը կոչ է արել Ավստրալիային միանալ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, համապատասխան հարցումը փոխանցվել է Վաշինգոտնում Ավստրալիայի դեսպանությանը:
Ներկայումս ավստրալական օդային ուժերը (մոտ 400 մարդ) հարվածներ են հասցնում ԻՊ-ի դիրքերին միայն Իրաքում: Ավստրալիան իր հերթին հայտարարել է, որ ուսումնասիրում է ԱՄՆ-ի պաշտոնական խնդրանքը Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարելու վերաբերյալ:
ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքը Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը սկսել է 2014թ.-ի սեպետմբերի վերջին: Շուրջ մեկ տարվա ընթացքում ահաբեկիչները լուրջ կորուստներ են կրել, սակայն դեռևս հնարավոր չի եղել կասեցնել նրանց առաջխաղացումը: Ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)