Der Westen-ը և Goal.com-ը «Օդդ»-ի դեմ խաղում Մխիթարյանին ճանաչել են «Բորուսսիա»-ի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Գերմանական Der Westen-ը և Goal.com կայքը Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Օդդի» դեմ հանդիպման (4-3) լավագույն ֆուտբոլիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' DerWesten-ը Մխիթարյանին և Մարսել Շմելցերին գնահատել է ամենաբարձր 2 բալով:
«Մխիթարյանը լավագույնն էր «Բորուսսիա»-ի հարձակման գծում: Գործում էր մեծ շառավղով ու բազմաթիվ օգտակար գործողություններ կատարում: Մասնակցեց «Բորուսիա»-ի առաջին գոլային գրոհին' խելացի փոխանցում կատարելով Կամպլին: 49-րդ րոպեին հիանալի երկար փոխանցում կատարեց Օբամեյանգին: Առաջին կեսում երկու հարված կատարեց, որոնցից մեկն անցավ դարպասաձողի վրայով (18-րդ րոպե), մյուսն էլ' դիպավ դարպասաձողին (20-րդ րոպե): Իսկ 84-րդ րոպեին գլխի հարվածով խփեց հաղթական գոլը»,- գրել է հեղինակավոր պարբերականը:
Goal.com կայքն էլ Մխիթարյանի խաղին տվել է 4 գնահատականը (5 հնարավորից):
«Օբամեյանգի հետ միասին Մխիթարյանն ամենամեծ վտանգն էր ներկայացնում մրցակցի համար: Միշտ վտանգավոր էր գրոհում, և պարգևատրվեց խփած հաղթական գոլով»,- գրել է կայքը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու