Սնանկության գործերով կառավարիչների թիվը համալրվել է
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել սնանկության գործերով կառավարիչների որակավորման ստուգումը:
Ներկայացված փաստաթղթերի հիման վրա որակավորման ստ ուգմանը մասնակցելու իրավունք ստացած 34 դիմորդներից քննությանը ներկա են եղել 31-ը:
Որակավորման ստուգումն անցկացվել է 2 փուլով' թեստավորման և հարցազրույցի: Թեստային հարցաշարերը կազմվել են համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ' նախապես հրապարակված 500 հարցից 100 հարց ընտրելու միջոցով: Մրցութային հանձնաժողովի քարտուղարի կողմից մասնակիցներին թեստային առաջադրանքի կարգի ներկայացումից և թեստերի բաժանումից հետո, նրանց տրվել է 150 րոպե ժամանակ թեստային առաջադրանքի լրացման համար:
Կարգի համաձայն, հարցերից 90-ին ճիշտ պատասխանած մասնակիցներն անցնում են ստուգման հարցազրույցի փուլ: Հարցազրույցը մասնակիցների համար անցկացվել է համակարգչից պատահական ընտրությամբ ձևավորած հարցատոմսերով: Յուրաքանչյուր մասնակցին տրված հարցատոմսում ներառված է 4 հարց, իսկ հարցատոմսը մասնակիցներից յուրաքանչյուրի համար համակարգչից ձևավորվում է իր իսկ ներկայությամբ:
Որակավորման ստուգման երկու փուլի անցկացումից հետո մրցույթին մասնակցած 31 անձանցից որակավորվել է 18-ը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ