«Հժ». Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող «Հայասին» ֆինանսական խնդիրնե՞ր ունի
Հայկական Մամուլ
«ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող «Հայասի» ընկերությունը, մեր տեղեկություններով, ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած. Բաղդասարյանը ցանկանում է վաճառել գործարանը, բայց գնորդ չի գտնում։
Երեկ գործարանի տնօրենը տեղում չէր, իսկ հաշվապահ Վարդուհի Բալբաբյանը մեր հարցին ճի՞շտ է, որ «Հայասին» 12 մլն դոլարի պարտք ունի ու հիմա մտադրություն կա այն վաճառել, պատասխանեց. «Չէ, այդպես չէ, մնացածը... ես ձեզ մտադրություն չունեմ ինչ-որ մի բան ասել։ Տնօրենի հետ խոսեք։ Ընթացիկ պարտքեր են, էդ ո՞ր գործարանը վարկ չունի վերցրած, վարկ ունի և փակում է»։ Կարծեմ 12 մլն դոլարի մասին է չէ՞ խոսքը մեր ճշտող հարցին Բալբաբյանը արձագանքեց. «Այդ ինֆորմացիան ձեզ որտեղի՞ց»։ Ավելի փո՞քր է՝ համառելուց հետո էլ ասաց. «Ազիզ ջան....»,– ու էլ չխոսեց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել