Հակառակորդը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 16 հազար կրակոց
Արցախ
ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն' օգոստոսի 16-ից 22-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 16 հազար կրակոց:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջպահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում' հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան