Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանի մոտ կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Այլ
Առաջիկա երկուշաբթի օրվանից' օգոստոսի 24-ից, ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ թունելի հատվածում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանին հարակից թունել մտնող ճանապարհի հատվածում, Արմենակյան փողոց-Սարալանջի պողոտա խաչմերուկից Ա. Ավետիսյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար առանձնացված է Սարալանջի պողոտայի միայն ձախ եզրային գոտին, իսկ աջ գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է երթևեկեն միայն դեպի թունել: Այս փոփոխությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև թունելից դուրս եկ ող տրանսպորտային միջոցների վարորդների համար՝ նրանք անարգել, առանց կանգառ կատարելու Սարալանջի պողոտայով կերթևեկեն Ա. Ավետիսյան փողոցի ուղղությամբ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել