«Ինգոլշտադ» - «Բորուսիա»՝ 0:4. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ
Սպորտ
Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում ջախջախել է Բունդեսլիգայի նորեկ «Ինգոլշտադին»: Տեղեկանում ենք
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից մասկանցել է խաղին: 9-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, 55-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Մաթիաս Գինտերը բացել է խաղի հաշիվը: Մխիթարյանը 74-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջել է Յոնաս Հոֆմանին:
«Ինգոլշտադ» - «Բորուսիա»՝ 0:4
Գոլերը՝ Գինտեր 55, Ռոյս 60 (ինք.), Կագավա 84, Օբամեյանգ 90
«Բորուսիան» հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարների թվում է: «Ինգոլշտադը» 3 միավոր ունի:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու