Վանի Սուրբ Խաչ եկեղեցում ամենայմա պատարագը չեղյալ է հայտարարվել
Հասարակություն
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամեն տարի սեպտեմբերի առաջին կիրակի անցկացվող պատարագը չեղյալ է հայտարարվել:
Այս մասին հաղորդում է Պոլսո հայոց պատրիարքարանի կայքը:
Նշվում է, որ սեպտեմբերի 6-ին Սուրբ Խաչ եկեղեցի կատարվող ամենամյա ուխտագնացությունը տեղի չի ունենալու:
«Հաշվի առնելով վերջին շրջանում տարածաշրջանում իրագործվող ահաբեկչությունները եւ զոհերի մասին ստացվող լուրերը, ինչպես նաեւ Վան քաղաքում եւ շրջակա շրջաններում անվտանգության անվտանգության խնդիրներ չստեղծելու նպատակով' Սուրբ Խաչ ամենամյա ուխտագնցությունը հետաձգվում է»,- նշված է կայքում:
Վանի Սուրբ Խաչ եկեղեցին Հայոց Գագիկ Առաջին թագավորի հրամանով 915-921 թվականներին կառուցել է ճարտարապետ Մանվելը: Այն համարվում է միջնադարի հայկական ճարտարապետական արվեստի ամենափայլուն նմուշներից մեկը: Ըստ ավանդույթի' եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Երուսաղեմից Իրան առեւանգվելուց հետո Քրիստոսի խաչվելու իրական խաչի մի հատվածը ապաստանելու եւ պահպանելու համար: Հայոց ցեղասպանությունից հետո անմխիթար վիճակում գտնվող եկեղեցին թուրքական կառավարության աջակցությամբ վերանորոգվել եւ այցելուների համար բացվել է 2010 թվականին: Թուրքական կառավարությունը Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը թույլատրում է անցկացնել տարին մեկ անգամ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել