Արարատի և Արմավիրի խաղողի այգիներում նկատվում են մոխրագույն փտում հիվանդության օջախներ
Հասարակություն
Կարկուտից և ուժեղ քամուց վնասված այգիներում անհրաժեշտ է անհապաղ բարձրացնել վազի հողի վրա ընկած հատվածները, տեղադրել հենակներ, ստեղծել պայմաններ բնական օդափոխության ապահովման համար, կտրել ու հեռացնել վազի ուժեղ վնասված մատերը, վերականգնման ոչ ենթակա շվերը և խիստ վնասված ողկույզները, իսկ ողկույզների փտումը կանխելու համար (որը շատ հավանական է) խորհուրդ է տրվում այգիները սրսկել Բոտրանի 1,0 - 1,5 կգ/հա նորմայով կամ Տելդորի 1,0 կգ/հա նորմայով:
Արարատի և Արմավիրի մարզերում խաղողի այգիներում նկատվում են մոխրագույն փտում հիվանդության առանձին օջախներ, իսկ որոշ տեղերում' ողկույզների փտման ավելի հաճախակի հանդիպող դեպքեր:
Օջախային վարակի դեպքում բուժումները կարելի է կատարել ձեռքի սրսկիչներով' սրսկելով միայն վարակված վազերը, իսկ մասսայական վարակի դեպքում կատարել համատարած սրսկումներ' օգտագործելով Բոտրան 1,0 - 1,5 կգ/հա կամ' Տելդոր 1,0 կգ/հա: Իսկ եթե նկատվում են նաև խաղողի ալրացողի հետքեր, ապա ցանկալի է սրսկումը կատարել Զատո կամ Զատո սթար թունաքիմիկատներից որևէ մեկի 0,4 – 0,6 կգ/հա նորմայով:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել