Վենետիկի հանձնաժողովը ևս մեկ նախնական կարծիք է հայտնելու Հայաստանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ
Քաղաքական
Վենետիկի հանձնաժողովի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի միջև տարաձայություններ չկան, մասնավորապես, նախագծի 89-րդ հոդվածի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին հայտնեց Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը:
«Նախօրեին ՀՀ նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ շեշտվել է, որ քննարկվող նախագծի կապակցությամբ սկզբունքային տարաձայնություններ չկան: Մենք դեռ չենք ստացել մեր դիտարկման պատասխանը, բայց հակասություններ չկան»,- շեշտեց Գրաբենվարտերը:
Նա հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ մինչև սեպտեմբերի կեսերը ևս մեկ նախնական կարծիք է ներկայացնելու: Քրիստոֆ Գրաբենվարտերը շեշտեց, որ չնայած մինչ այս պահը 89-րդ հոդվածի վերաբերյալ պատասխան չեն ստացել, բայց գիտեն, որ իրենց կարծիքը հաշվի է առնվելու:
Երևանի պետական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետում մեկնարակել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հանդիպումը Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվում է ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Հանդիպմանը ներկա են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել