Արոնյանը Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ փուլում է. Սևյանը միավոր կիսեց ադրբեջանցի Ռաջաբովի հետ
Սպորտ
Շախմատի Հայաստանի առաջատար Լևոն Արոնյանը Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին մրցափուլի երկրորդ պարտիայում կրկին առավելության հասավ Լյուքսեմբուրգը ներկայացնող Միքայել Վիդենկելլերնի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ:
ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ և լրացուցիչ պարտիա կանցկացնի:
ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի մյուս շախմատիստը՝ Վարուժան Հակոբյանը, առաջին մրցափուլի առաջին պարտիայում Վիկտոր Լազնիչկայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո, երկրորդը պարտվեց:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մրցափուլի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար 1:1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու