«Բորուսիան» կրկին հաղթեց. Մխիթարյանը հերթական գոլը հեղինակեց (տեսանյութ)
Սպորտ
Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց «Հանովերին»:
Մեկնարկից 18 րոպե անց, Արթուր Սոբյեխը բացեց հանդիպման հաշիվը: Պատասխան գոլը 11 մետրանոցից հանդիպման 35-րդ րոպեին հեղինակեց Պիեր Էմերիկ Օբամեյանգը:
Իսկ 44-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հեղինակած գոլի շնորհիվ դորտմունդյան թիմը ընդմիջման գնաց գոլային առավելությամբ: Նշենք, որ սա Մխիթարյանի երրորդ գոլն էր Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում:
53-րդ րոպեին դաշտի տերերի կազմում երկրորդ անգամ իր գոլով աչքի ընկավ Սոբեխը, սակայն 67-րդ րոպեին «Հանովերի» ֆուտբոլիստ Մարտինշ Ֆելիպեի հեղինակած ինքնագոլի արդյունքում Տուխելի թիմը գոլային առավելություն ունեցավ:
Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Օբեմեյանգը հերթական 11 մետրանոցը անվրեպ իրացրեց` 4:2:
Նշենք, որ «Բավարիա» 2:1 ավարտեց հանդիպումը «Աուգսբուրգի» հետ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու