Մարալիկ, Մարալիկ փոքր գյուղ է. ԲՀԿ-ի դեսանտները՝ Մարալիկում
Քաղաքական
Այսօր Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 22 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Դրանցից 14-ում, այդ թվում՝ Իջևանում և Մարալիկում, տեղի են ունենում միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 7 համայնքում' միայն ավագանու անդամի և մեկ համայնքում' միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծված հատկապես Մարալիկում:
Այս ընտրություններին նախապես առաջադրվել էր 3 թեկնածու՝ ԲՀԿ ներկայացուցիչ Արտակ Ավդալյանը, ով ինքնառաջադրվել է, աշխատում է Մարալիկի քաղաքապետարանում որպես տեսուչ, ՀՀԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը՝ առաջադրվելով կուսակցության կողմից, և ինքնաառաջադրված, անկուսակցական Տոնական Գրիգորյանը, ով «Հանգրվան» ՊՈԱԿ-ում աշխատում է որպես պարետ, թեպետ վերջինս արդեն հանել է իր թեկնածությունը:
Ի դեպ, Արտակ Գևորգյանն առաջադրվում է արդեն չորրորդ անգամ:
ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացել է, որ այս համայնքի ընտրություններով հատկապես մտահոգված է ԲՀԿ-ն:
Այս կուսակցության ներկայացուցիչներն ընտրական տեղամասեր են մտնում լրագրողական բեյջերով, օգտագործելով տարբեր՝ հիմնականում սեփական կուրացիայի տակ գտնվող ԶԼՄ-ների անվանումները:
Այս ռազմավարությունը ԲՀԿ-ն կիրառում է այն բոլոր ընտրություններում, որտեղ շահագրռվածություն ունի:
Գործնականում այսպես է՝ որևէ լրատվականի բեյջով ԲՀԿ-ականները ներխուժում են ընտրատեղամաս և անգամ իրականացնում տեսանկարահանում (զավեշտալի է, բայց օրենքը դա չի արգելում):
Նշենք, որ Մարալիկում է գտնվում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Աբրահամ Մանուկյանը, Վահե Էնֆիաջյանը, ով էլ երիտթևի վստահելիների հետ համակարգում է այս գործընթացը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել