Իջևանում հաղթեց գործող քաղաքապետը
Քաղաքական
Տավուշի մարզի Իջևան քաղաքում երեկ՝ սեպտեմբերի 13-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը, որը իշխող քաղաքական ուժի աջակցությունը ստանալու համար ընտրությունից ամիսներ առաջ լքել էր «Բարգավաճ Հայաստանը» և հանրապետական էր դարձել:
Վարդան Ղալումյանը ստացել է 6 240 քվե, իսկ նրա մրցակիցը՝ Վարուժան Ներսիսյանը՝ 2032 քվե:
Ընտրություններին մասնակցել է գրանցված 14. 153 ընտրողներից 8. 488–ը: 205 քվեաթերթիկ անվավեր է եղել:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել