Օզբիլիսը աշխատում է և վատ չի աշխատում. Եգոր Տիտով
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» մարզիչ Եգոր Տիտովը խոսել է Ռուսաստանի առաջնության շրջանակներում «Ռոստովի» հետ խաղի մասին և անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսին:
«Արասը աշխատում է և վատ չի աշխատում: Սակայն խաղային պրակտիկա նա քիչ ունի: Նրան այնպիսի խաղի թողել, որտեղ շատ ստանդարտ իրավիճակներ կան և մրցակիցն ունի Բուխարովի և Նավասի պես բարձրահասակ ֆուտբոլիստներ, սխալ կլիներ: Մենք զգուշանում էինք հենց ստանդարտների համար և այդ պահերին էին վտանգավոր իրավիճակներ լինում»,- մասնագետի խոսքը մեջբերում է sovsport.ru-ն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու