Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է Բաղդադին Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ Ֆիցո Ռուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ Պուտին Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել է Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածը Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստը ԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկություն Պայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավոր ՄԱԿ-ը սովի վտանգ է տեսնում Սուդանում և Հարավային Սուդանում Ընտրություններից առաջ՝ ազատազրկում. Իրանի շուրջ լարում, Պուտինի զենքն ու Կիևի վարկը 

«Երգում ենք Կոմիտաս» փառատոնի համերգին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած կոլեկտիվներ

Գիտություն և Մշակույթ

ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական մշակութային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի գալա-համերգը, որին մասնակցել են Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրից ժամանած երգչախմբեր, պարախմբեր և անհատ կատարողներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հայրապետական մաղթանք» երգով փառատոնը բացել է Ստամբուլի «Լուսա­վորիչ» երգչախում­բը՝ գեղարվես­տական ղեկավար Հակոբ Մամի­կոն­յանի խմբավարությամբ: Հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները հայ և օտարազգի երաժիշտների կատարմամբ:

Մեներգերով հանդես են եկել Ֆրանկֆուրտից Սոնա Տալյանը ՝ «Յոթ երգ դաշնա­մու­­րի համար», Էստոնիայից Տամարա Բեզլուդովան՝ «Երկինքն ամպել ա», Արցախից' Հակոբ Բաբայանը՝ «Երգաշար», Դոնի Ռոստովից' Տաթևիկ Գևորգյանը «Կռունկ» կատարումներով: Կոմիտասի անզուգական «Անտունին» կա­տա­րեց լիբանանահայ Շողիկ Թորոսյանը: «Սաթ» տրիոյի կատարմամբ հնչել է «Խորհուրդ խորին» ստեղծագործությունը: «Շողեր ջան»-ի կատարմամբ ելույթ է ունեցել «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնը: «Արմավիր» պարախումբը ներկայա ցրել է «Ալ այլուխս» ստեղծագործությունը:

Փառատոնի մասնակից, ազգությամբ թուրք, Գերմանիայի Համբուրգ քաղաքից ժամանած Լեման Շթեյնը կատարել է յուրաքանչյուր հայի զգացումային աշխարհի հիմնը՝ «Դլե յաման»-ը:

Վիրահայոց թեմի Բաթումիի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակու­թային և երիտասարդական կենտ­րոնի «Աղբյուր» երգչախմբի կատար­մամբ հնչել է «Հով արեք, սարեր ջան» ստեղծագործությունը:

«Ալագյազ, էս առուն» երգի կատարումով հանդես է եկել Արարատյան Հայրապետական Թեմի «Ծաղկա­զարդ» համախումբը, «Խումար պարկե» ստեղծագործությունը հնչեցրել է Վլադի­կավ­կազի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» երգչախումբը, «Իմ չինարի յարը» կատարել է Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախումբը, իսկ Ամմանի Մարզական միության «Երևան» երգչախումբը հանդես է եկել «Մարալ-մարալ» երգի կատարմամբ: Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզ ի Մյասնիկյանի շրջանի Չալթիր հայաբնակ գյուղից փառատոնին իր մասնակցությունն է բերել «Զանգեր» երգչախու­մբը, որի կատարմամբ հնչել է «Սոնա յար»-ը:

«Յա՛ր ջան, արի», «Ա՛յ սիրուն կաքավ», «Աղջի՛ Մարան» ստեղծագործություններն էլ ներկայացրել է Շահե Քեշիշյանի ղեկավարած հայ-սիրիական «Ովսաննա» երգչա­խումբը:

Աթենքից կիթառահար Հակոբ Քոլանյանը ներկայացրել է Կոմիտասի «Մարա­լի», «Ունաբի» և «Վասպուրական» ստեղծագործությունները: «Գարուն ա» ստեղծագործությունը հնչել Շվեդիայից Կարինե Հելման-Գևորգյանի կատարմամբ, ում շնորհիվ շվեդ երգիչ-երգչուհիները հաճախ իրենց երգացանկում ներառում են նաև Կոմիտասի ստեղծագործությունները: Շվեդ երգչուհի Վիլունդ Անն-Քրիստինեն երգել է «Կանչե կռունկ»-ը: Հաճելի ավանդույթ է դարձել արդեն ճապոնացիների մասնակցությունը կոմիտասյան փառատոներին: Կարեն Իսրայելյանի և ճապոնուհի տավղահար Ու լալա Իոունեի կատարմամբ հնչել են «Ծիրանի ծառ» և «Քելեր, ցոլեր» գործերը: Համերգը եզրափակվել է Գառնիի վոկալ կվինտետի ելույթով:

Համերգի ավարտին Համահայկական մշակութային փառատոնի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից ողջունել և շնորհակալություն է հայտնել փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Նա կարևորել է Կոմիտասին նվիրված փառատոների շարունակականությունը՝ նշելով, որ Կոմիտասին նվիրված փառատոնն իրականացվում է երկրորդ անգամ:

«Պատահական չէ, որ մեր միջոցառումները կրում են Մեծն Կոմիտասի անունը: Պատահական չէ նաև, որ այս փառատոնը կրում է «Երգում ենք Կոմիտաս» խորագիրը: 100 տարի առաջ թուրքը փորձեց լռեցնել Մեծն Երգահանին, դրանով իսկ՝ նաև հայի հոգու կանչը, բայց վրիպեց: Այսօր մենք երգում ենք Կոմիտաս, ասել է թե' Կոմիտասը վերադարձել է, և իր հոգեպարար մեղեդիներով գրավում է մարդկանց սրտերը, աշխարհը: Նրա երգն է վերջ տալու մարդու դեմ իրականացված և շարունակվող ոճիրներին՝ ցեղասպանություններին: Կոմիտասյան արվեստը աշխարհասփյուռ հայության միասնության, ազգային ինքնության պահպանման ուղին է, որը ստեղծագործական նոր բացահայտումների ճանապարհ է բացում թե՛ մեզ, թե՛ օտարազգի արվեստագետների համար: Եվ ինչպես ասում էր Պլուզ Երզնկացին. Արվեստի սկիզբը սքանչացումն է»: Այսօր մենք սքանչացանք կոմիտասյան մեղեդիներով: Շնորհակալություն ձեզ»,- ասել է ՀՀ սփյուռքի փոխնախարարը: Սերժ Սրապիոնյանը փառատոնի մասնակցության հավաստագրեր է հանձնել պոլսահայ երգահան Մաժակ Թոշիկյանին, Պոլսի «Լուսավորիչ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հակոբ Մամիկոնյանին և Արմավիրի «Արմավիր» պարախմբին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է ԲաղդադինՃապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ ՖիցոԱՄՆ զինված ուժերն Օմանի ծոցում շարքից հանել են ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած չորաբեռնանավըՌուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ ՊուտինՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՎրաստանում երկու մարդու են ձերբակալել՝ Ադրբեջանի սահմանով թմրшնյութ տեղափոխելու համար Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածըՄահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստըԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկությունՎաշինգտոնի օդանավակայանում «American Airlines»-ի երկու ինքնաթիռներ թևերով դիպել են իրարՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄԱԿ-ը սովի վտանգ է տեսնում Սուդանում և Հարավային Սուդանում Ընտրություններից առաջ՝ ազատազրկում. Իրանի շուրջ լարում, Պուտինի զենքն ու Կիևի վարկըՏարադրամի փոխարժեքները. Նոյեմբերի 28Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին Էկվադորն ընտրություններից առաջ սահմանափակել է մուտքը Կոլումբիայից և ՊերուիցNissan-ն առաջիկա շաբաթներին կներկայացնի նոր սերնդի Terrano-ն Դիզվառելիքի գործարքը կա, բայց ռուսական բեռը դեռ ԱՄՆ չի հասելԵրևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերներըՍանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրություններիԹայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցովԿիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկինԱնմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր ՌիադինԿիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համարՀայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղարՔուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետոԹրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներՍոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչուՍուրեն Պապիկյանը զինվորական կոչումներ է շնորհելՆյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վիրահատությունը Երևանի կրթահամալիրներից մեկից 11-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոցԻրանական հարվածները հարցականի տակ են դրել Բահրեյնում ԱՄՆ-ի գլխավոր ռազմածովային բազայի ապագան Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանինԲրազիլիայում ավարտվել է աշխարհի ապագա ամենաբարձր բնակելի երկնաքերի հիմքի կառուցումըԹրամփի վարչակազմի անդամները անվտանգության սպառնալիքների պատճառով զանգվածաբար տեղափոխվում են փակ ռազմաբազաներ33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը Ալիեւից շատ է ուզում Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվենՖրանսիան ռազմանավ կկառուցի ապագայի ծովային մարտերի համարԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվել Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում
Ամենադիտված