«Ռեալը» սեփական հարկի տակ միավորներ կորցրեց
Սպորտ
Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում հյուրընկալեց «Մալագային»
Հանդիպումն ավարտվեց առանց գոլերի:
Սա արքայական ակումբի՝ այս մրցաշրջանի երկրորդ ոչ-ոքին է: Այսպիսով 6-րդ տուրի ավարտին Ռաֆայել Բենիտեսի գլխավորած թիմն ունի 14 միավոր և զբաղեցնում է Լա լիգայի 2-րդ հորիզոնականը՝ մեկ միավորով զիջելով կատալոնյան «Բարսելոնային»:
Նշենք, որ հանդիպման 77-րդ րոպեից հյուրերը 10 հոգով էին խաղում. դաշտից հեռացվել էր Ամրաբատը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու