Գորիս-Կապան ավտոճանապարհին «ՎԱԶ-2121»-ն ընկել է ձորը
Արտակարգ Պատահար
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 27-ին' ժամը 11.05-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին' Թաս կոչվող ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 22-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 03 SU 397 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը (մոտ 400մ), ինչից 1955թ. ծնված Յ. Ա.-ը տեղում զոհվել է:
Հրշեջ-փրկարարները ձորից (մոտ 150 մ) պատգարակով դուրս են բերել Յ. Ա.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Հրշեջ-փրկարարները ձորից (մոտ 300 մ) պատգարակով դուրս են բերել 1953թ. ծնված Գ. Բ.-ին, ով հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել