Իմ անկեղծությունը կասկածի տեղիք չի տալիս. Պլատինին ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից առաջ
Սպորտ
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին նախկին պես վճռական է տրամադրված՝ մասնակցելու ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է France Press-ը:
«Իմ անկեղծությունը կասկածի տեղիք չի տալիս»,- հայտարարել է Պլատինին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանում խուզարկություն և հարցաքննություններ են իրականացվել: Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը կասկածներ ունի, որ 2005 թվականի սեպտեմբերին Յոզեֆ Բլատերը Կարիբյան ֆուտբոլային միության հետ պայմանագիր է կնքել, որը շահեկան չի եղել ՖԻՖԱ-ի համար:
Բլատերը նաև կասկածվում է ՖԻՖԱ-ի միջոցների հաշվին Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ վճարներ կատարելու մեջ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու