Ռուսաստանի առաջին լիգայի մակարդակի Հայաստանում 4-5 թիմ կա. Ռադե Դուգալիչ
Սպորտ
«Տորպեդոյում» ավելի դժվար է, քանի որ այստեղ մրցաշարն ավելի բարձր է մակարդակով: Այս մասին ասել է Արմավիրի «Տորպեդոյի» պաշտպան Ռադե Դուգալիչը՝ զուգահեռներ տանելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության և Ռուսաստանի առաջին դիվիզիոնի միջև: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Երևանի «Ուլիսում»:
«Տորպեդոյում» ավելի դժվար է, քանի որ այստեղ մրցաշարը ավելի բարձր է մակարդակով: Հայաստանում 4-5 թիմ կա Ռուսաստանի առաջին լիգայի մակարդակի, իսկ առաջնությունն այնտեղ թույլ է: «Ուլիս» տեղափոխության տարբերակն առաջարկել է գործակալս՝ Վալերի Հովհաննիսյանը: «Ուլիսում» հաջող հանդես եկա, մենք գրավեցինք երկրորդ տեղը և խաղացինք Եվրոպայի լիգայում»,- սերբ պաշտպանի խոսքը մեջբերում է «Տորպեդոյի» կայքը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու