Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ը Արամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ Քոչարյանին Կարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ 10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներից Շրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲ Քննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ «Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան Հիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին 

«Հայկական Ժամանակ». Անչափահասին առեւանգել են եւ 6 օր պատանդ պահել

Վերջին լուրեր

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է` ''Օրերս Երեւանում մի զարհուրելի հանցագործություն է տեղի ունեցել: Սեպտեմբերի 24-ին, հենց Երեւանի կենտրոնից` Ազատության հրապարակից, երեք երիտասարդներ խաբեությամբ առեւանգել են հրապարակում զբոսնող 17-ամյա մի աղջկա, 6 օր պատանդ պահել եւ սեռական բռնության ենթարկել նրան:

Տեղի ունեցածի հետ կապված ոստիկանությունը մինչ օրս գործ չի հարուցել:

Հասկանալի պատճառներով անչափահաս աղջկա անձնական տվյալները չենք հրապարակում: Պայմանականորեն այդ աղջկան անվանենք Աննա: Աննան երկկողմանի ծնողազուրկ է, 2006թ. ապրել է Հայաստանի մանկատներից մեկում, պարբերաբար ապրել է նաեւ հորաքրոջ տանը: Սեպտեմբերի 22-ին մանկատանը աղջկա եւ իր ընկերների միջեւ մեծ վեճ է եղել, քանի որ նրան կասկածել են ինչ-որ գումարի անհետացման մեջ: Հորաքրոջը` Կիմա Հակոբյանին ավելի ուշ Աննան պատմել է, որ մանկատան իր ընկերները իրեն ծեծի են ենթարկել ու ստիպել, որ ընդունի, թե գումարը ինքն է վերցրել ու ծախսել: Վեճից ու ծեծկռտուքից հետո Աննան դուրս է եկել մանկատնից, իբր դպրոց գնալու պատրվակով, սակայն այլեւս չվերադառնալու մտքով: Ավելի ուշ նա հորաքրոջը պատմել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, եւ այդ մասին մտածելով երկու օր շրջել է Ազատության հրապարակում: Իսկ սեպտեմբերի 24-ին նրան են մոտեցել երեք երիտասարդներ:

Նրանք նախ զրուցել են, այնուհետեւ ասել են, որ ցանկանում են աղջկան օգնել ու աշխատանք են առաջարկել: «Միամիտ երեխային խաբելով՝ նստեցրել են մեքենան եւ տարել են Քանաքեռ-Զեյթունում` Ալմաստ գործարանի մոտ գտնվող խոնավ, կիսաքանդված մի տուն ու մի քանի օր նրան այնտեղ են պահել»,- երեկ մեզ պատմեց Կիմա Հակոբյանը եւ ավելացրեց, որ զարմուհու անհետացման մասին իմացել է մանկատան դաստիարակներից մեկի զանգից. «Ինձ զանգահարեցին ու հարցրին, թե արդյոք աղջիկը իմ տա՞նն է ու արդյոք իմ տա՞նն է գիշերել, ես էլ ասացի`ոչ: Հասկացա, որ մի բան եղել է: Սկսեցինք փնտրել աղջկան, բայց չգտանք ու դիմեցինք ոստիկանություն»: Աղջկա հորաքույրը մեզ պատմեց, որ ոստիկանությունը նախ չի ցանկացել անդրադառնալ իր ահազանգին, սակայն իր համառության շնորհիվ ի վերջո որոնողական աշխատանքներ են սկսվել:

Կիմա Հակոբյանը երեկ մեզ պատմեց նաեւ, որ աղջկա մասին վեց օր ոչ մի տեղեկություն չի եղել: Վեցերորդ օրը երիտասարդները աղջկան տարել են Սիրահարների այգի եւ ազատ են արձակել: Ի պատասխան հարցին, թե ինչու են նրանք որոշել նման բան անել, Հակոբյանը ասաց, որ աղջկա անհետացման մասին հաղորդել է ոստիկանության «02» հաղորդաշարը, ինչը տեսնելով` հանցագործները վախեցել են եւ որոշել են «քանի շուտ է` ազատվեն խնդրից»: Ազատ արձակվելուց հետո աղջիկը պատմել է, որ իրեն առեւանգող երիտասարդները երեք հոգի էին, 17-19 տարեկան, նրանցից մեկի անունը Նարեկ է: Նա ասել է ու պնդել, որ նախկինում այդ երիտասարդներին երբեւէ տեսած չի եղել, ծանոթ չի եղել:

«Մի քանի օր առաջ էդ տղան զանգեց աղջկան, սկսեց գռեհիկ, փողոցային ձեւով խոսել, ասել, որ ոստիկաններին ոչ մի բան չպատմի: Այսինքն, ստացվում է, որ նա դեռ ազատության մեջ է, ազատ շրջում է, ինչ ուզում` անում է: Ես լուրջ կասկածներ ունեմ, որ ոստիկանությունը չի ցանկանում զբաղվել այս գործով»,- երեկ մեզ հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց Կիմա Հակոբյանը եւ ավելացրեց, որ գաղափար անգամ չունի, թե ինչ է անում ոստիկանությունը իր անչափահաս զարմուհու նկատմամբ նման ստոր արարք կատարած երիտասարդներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ: Նա նաեւ պատմեց, որ աղջիկն այժմ գտնվում է մանկատան երեւանյան մասնաճյուղում, շատ ընկճված է ու հոգեբանական լուրջ խնդիրներ ունի, սակայն արդեն այցելել է ոստիկանություն եւ ամենայն մանրամասնությամբ պատմել իր հետ տեղի ունեցածը, նաեւ ցույց է տվել այն տունը, որտեղ իրեն պահել են վեց օր: Ոստիկանությունից երեկ մեզ հայտնեցին, որ տեղի ունեցածի վերաբերյալ նյութերը նախապատրաստվել են նախ Էրեբունու ոստիկանությունում, քանի որ աղջիկը որպես անհետ կորած որոնվել է հենց նրանց կողմից, սակայն նախօրեին այդ նյութերը ուղարկվել են Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ոստիկանություն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչությունից էլ հայտնեցին, որ նշանակվել են փորձաքննություններ, եւ մի քանի օրից պարզ կլինի` կհարուցվի՞ քրեական գործ, թե՞ ոչ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան
Ամենադիտված