Իրաքի ֆուտբոլային մարզադաշտում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 41-ի (տեսանյութ)
Սպորտ
Իրաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 41 մարդ: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը:
105 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ավելի վաղ նշվել էր, որ զոհերը 29-ն են: Հիշեցնենք, որ տեղի թիմերի հանդիպման ժամանակ մահապարտը ստադիոնում պայթացրել էր իրեն:
Ահաբեկչության իրականացումն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու