Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 

«Արտավազդ». Վարդուհի Վարդերեսյանի անվան հատուկ մրցանակը շնորհվեց Ալլա Վարդանյանին

Գիտություն և Մշակույթ

Թատրոնի միջազգային օրվան' մարտի 27-ին ընդառաջ անցկացվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Ամենամյա թատերական տոնը այս տարի նվիրվեց Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին:

ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորեց մրցանակաբաշխության մասնակիցներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ: «Մենք Թատրոնի միջազգային օրը նշում ենք մեկ օր շուտ, որպեսզի այն չհամընկնի Զատկի տոնի հետ: Մրցանակաբաշխությունը վերջին մի քանի տարիներին անցնում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ: Ուրախ ենք, որ պետությունը շարունակում է մնալ թատրոնի կողքին: Հսկայական գումարներ են տրվում թատրոններին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ ' արարողության ընթացքում նշեց Հակոբ Ղազանչյանը:

Արարողության մեկնարկին ներկաները ծափերով հարգանքի տուրք մատուցեցին երջանկահիշատակ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին և երգիչ Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

«Արտավազդ» մրցանակն այս տարի տրվեց 13 անվանակարգերում: «Լավագույն ներկայացում» ճանաչվեց Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեկ ժամ հիշողություն»-ը, որը բեմադրել է Վահե Շահվերդյանը: «Լավագույն կին դերակատար»-ը «Շատերից մեկը» ներկայացման դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն է (ՀԹԳՄ), իսկ «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթող ճանաչվեց երկու արտիստ: Լավագույնը դարձան Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Արամ Կարախանյանը («Я здес’Ь» ներկայացում) և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից Լիպարիտ Ավետիսյանը («Կարմեն»): «Լավագույն ռեժիսուրա»-ի համար մրցանակ հանձնվեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Սամսոն Մովսեսյանին' «Վհուկը» ներկայացման համար: «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակ չշնորհվեց: «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» ճանաչվեց Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Էրվին Ամիրյանը («Խնջույք ամառանոցում»): Լավագույն երաժշտական ձևավորման համար մրցանակ ստացավ Վահան Արծրունին («Մերսեդես», Պատանի հանդիսատեսի թատրոն): «Լավագույն սցենոգրաֆիա»-ի համար մրցանակ հանձնվեց Շամիր Շախիրյանին' «N707» ներկայացման համար (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն): «Լավագույն մանկական ներկայացում» ճանաչվեց Նորա Գրիգորյանի «Մոխրոտը» (Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն): «Լավագույն պիես»-ի համար մրցանակ շնորհվեց Սամվել Կոսյանի «Դեռ վերջը չէ» գործին: «Լավագույն երիտասարդ դերասանուհին» Պատանի հանդիսատեսի թատրոնից Նառա Սարգսյանն է («Մերսեդես» ներկայացում): «Լավագույն երիտասարդ դերասանը» Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Սամվել Թադևոսյանն է («Էգոիստ» ներկայացում): «Լավագույն երիտասարդ բեմադրիչը» Կարապետ Բալյանն է («Չմարդիկ» ներկայացում, Թատրոն 8): «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգը երկու հաղթող ունեցավ: Լավագույնը ճանաչվեցին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեդեա»-ն, որը բեմադրել է Գրիգոր Խաչատրյանը, և Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Սովորա կան պատմություն»-ը (բեմադրությունը' Արմեն Բայանդուրյանի):

«Արժանապատիվ ծառայության համար» հատուկ մրցանակներ շնորհվեցին ՀՀ ժողովրդական արտիստներ Վահե Շահվերդյանին, Հրաչյա Գասպարյանին, Արմեն Խանդիկյանին: Հանձնվեցին նաև այլ հատուկ, խրախուսական մրցանակներ' երիտասարդներին: Արարողության ընթացքում Վարդուհի Վարդերեսյանի անվան հատուկ մրցանակի արժանացավ Ալլա Վարդանյանը (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն):

Հայաստանի թատերական գործիչների միությունը հիմնադրվել է 1940 թվականի մայիսին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ: Մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև
Ամենադիտված