Պետք է ինքս ինձ համար հասկանամ՝ ինչ կցանկանայի անել. Հումելսը՝ «Բորուսիայի» պայմանագիրը երկարաձգելու մասին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մատս Հումելսը վստահ չէ, որ կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ընդգծել է, որ ցանկանում է լավ մտածել այդ հացրի վերաբերյալ:
«Պետք է ինքս ինձ համար հասկանամ՝ ինչ կցանկանայի անել: Հետաձգում եմ որոշում կայացնելս և քիչ չեմ մտածում այդ հարցի վերաբերյալ»,- Հումելսի խոսքը մեջբերում է ZDF-ն:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Հումելսի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:
Պաշտպանի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2017թ.:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու