Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասին Թմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանին Պաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածու Ծաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկ Ուկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերին Ներսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Զապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցից Քուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննություն Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունի 

Էդմոն Մարուքյան - Սամվել Ալեքսանյան. 1:0

Վերլուծական

Սիրո՞ւմ եք գովազդներ դիտել. չնայած ինչ մի սիրելու բան է, որ դեռ մի բան էլ սեր տածեք սրանց հանդեպ: Բայց սիրենք, թե՝ ոչ, ըմբոշխնենք հեռուստատեսային գովազդին հատկացված անվերջ թվացող րոպեները, թե ձանձրույթից մեռնենք, փաստ է, որ դրանք մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում:

Սակայն եթե զուտ օբյեկտիվորեն գնահատելու լինենք, ապա պետք է ասենք, որ չափավոր գովազդը նույնիսկ երբեմն իր օգուտները բերում է. դրանց միջոցով կարելի է տեղեկանալ, թե, ասենք, ինչ նոր ապրանք է հայտնվել շուկայում, քաղաքի որ խանութում են գործում բացառիկ զեղչեր, որ ապրանքատեսակների մասով և այլն: Բայց մեր իրականության մեջ, ցավոք, հաճախ է պատահում այնպես, որ գովազդը դառնում է ոչ թե պարզապես բիզնես տեղեկատվության աղբյուր, այլ իսկական խաբկանքի է վերածվում՝ մոլորության մեջ գցելով հասարակ սպառողներիս:

Օրերս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, պարզվում է, մի ամբողջ 5 միլիոն դրամով տուգանել է կենցաղային տեխնիկայի «Վեգա» խանութների ցանցին՝ անբարեխիղճ մրցակցության համար (հայտնի է, որ այս ընկերությունը պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին):

Ինչպես ՏՄՊՊՀ-ն է իր մեղադրականում ձևակերպել, դեռ այս տարվա հունվարին «Վեգան» գովազդային հոլովակների միջոցով հայտարարել էր, թե իր ողջ տեսականին վաճառում է ինքնարժեքով: Մինչդեռ անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խանութի կողմից վաճառվող ապրանքների գնի մեջ ներառված են եղել այդ ապրանքների ձեռքբերման, տեղափոխման, վարչական, մարկետինգային և բոլոր մյուս ծախսերն՝ ամբողջությամբ. իսկ դա արդեն ավելին է, քան պարզապես ինքնարժեքը:

Միգուցե այս լուրն ստանալուն պես ոմանց մոտ ստեղծվի թյուր տպավորություն, թե հանկարծ, բոլորովին անսպասելիորեն մեր երկրում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք կարելի է նույնիսկ դարակազմիկ համարել. իշխանությունների հովանավորությունը կյանքով մեկ ըմբոշխնող գործարարը տուգանվել է թեկուզ ոչ մեծ, բայց գոնե սիմվոլիկ գումարով՝ ի տես մյուսների, ի տես իր նմանների՝ ստանալով շատ կոնկրետ ուղերձ՝ «վերևներից»:

Բայց, ցավոք, ստիպված ենք հիասթափեցնել ձեզ ու տեղեկացնել, որ արդարության՝ գոնե ինչ-որ կերպ վերականգնման համար դուք՝ հասարակներդ, պարտական եք պատգամավոր Էդմոն Մարուքյանին միայն, ում հետևողականության ու ջանքերի շնորհիվ էլ, խոշոր հաշվով, ՏՄՊՊՀ-ն կայացրել է իր «աշխարհացունց» վճիռը. այս տարվա փետրվարի 3-ին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր այս մասին, և ՏՄՊՊՀ-ն, ըստ էության, վարույթը սկսել է հենց այս հայտարարության հիման վրա:

Այսքանից հետո հարց է առաջանում. ասենք մարդ ես, Մարուքյանն էր ու ֆեյսբուքյան իր էջի պատը որոշում էր զարդարել ոչ թե համապատասխան գրառմամբ (ժող.լեզվով ասած՝ ստատուսով), այլ, ասենք, այնտեղ զետեղում էր մի դյութիչ բնապատկեր, ի՞նչ է, ՏՄՊՊՀ-ականներից ոչ ոք այս գործին ընթացք չէ՞ր տալու արդյոք: Եթե Մարուքյանի փոխարեն ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեր, ասենք, սովորական մեկը՝ ոչ պատգամավոր, արդյոք դա սկզբիցևեթ կերաշխավորե՞ր գործի տապալումը…

Իհարկե, համարել, թե Ալեքսանյանն ազդվելու է՝ այդ տուգանքը կրելով, աներևակայելի միամտություն կլիներ. թեպետ բազմիցս են նրան պատկանող ընկերությունները տուգանքներ ու տույժեր կրել, սակայն նա երբեք չի դադարել իր սև գործն անելուց. պատգամավորին պատկանող բիզնեսները խախտումների շնորհիվ շատ ավելի մեծ շահույթներ են ստանում, քան տուգանքներն են, հետևաբար՝ որևէ կերպ չեն կարող զսպող ազդեցություն ունենալ:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի ՋԷԿ-ին և հրթիռային վառելիքի բաղադրիչներ արտադրող գործարանին Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասինԹմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանինՊաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածուԾաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով
Ամենադիտված