Շիրակի նորանշանակ մարզպետը կադրային ջարդ է սկսել. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետ նշանակվելուց մեկ շաբաթ անց մարզպետարանի երկու աշխատակցի ազատել է աշխատանքից եւ նրանց փոխարեն նշանակել իր կուսակիցներին:
Մասնավորապես՝ մարզպետը մարտի 11-ին աշխատանքից ազատել է նախկին մարզպետի օգնականներ Արաքսյա Կիրակոսյանին եւ Տիգրան Շահբազյանին:
Նրանց փոխարեն մարզպետի օգնական են դարձել դաշնակցականներ Թաթուլ Մանուկյանը եւ Արմեն Պետրոսյանը: Վերջինս հայոց լեզվի եւ գրականության մասնագետ է, իսկ Թ. Մանուկյանը եղել է Սարատակ համայնքի ավագանու անդամ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից