Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասին Թմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանին Պաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածու Ծաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկ Ուկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերին Ներսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում 10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Զապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցից Քուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննություն Ավտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը Թրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 

Կուսակցական ինտրիգների կիզակետում

Վերլուծական

Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ Հայաստանն այն երկրներից մեկն է, ուր, սովորաբար ներքաղաքական անցուդարձերն ու իրադարձություններն այնքան էլ աչքի չեն ընկնում իրենց սրընթացությամբ: Սովորաբար, իշխող կուսակցությունը նման իրավիճակը պատճառաբանում է նրանով, թե իբր ժողովուրդը, չտեսնելով այլընտրանք ներկաներին, նախընտրում է կտրուկ շարժումներ չանել ու, ասենք, զերծ է մնում փողոցներ դուրս գալուց: Բայց նրանք, ովքեր մտածում են, թե երկրի քաղաքական բուռն անցուդարձերն սկսվում և ավարտվում են դրա փողոցային դրսևորումներով, չարաչար սխալվում են. իրականում քաղաքականությունը շատ ավելի խորքային երևույթ է, քան երբեմն ընդունված է կարծել:

Վերջին շրջանում Հայաստանի խորհրդարանական ուժերից մեկի՝ ԲՀԿ-ի կյանքում, իրապես, գրանցվում են այնպիսի ցնցումներ ու խժդժություններ, ինչպիսիք, կարելի է ասել, այս կուսակցությունը չէր տեսել իր ստեղծման բուն օրվանից: Իսկ այս ամենի կենտրոնական ֆիգուրը, պարզվում է, ոչ այլ ոք է, քան «Բարգավաճ Հայաստանի» ղեկը ստանձնած բոլորին հայտնի տիկինը՝ Նաիրա Զոհրաբյանը, ով, եթե անկեղծ լինենք, երբեք էլ աչքի չի ընկել ներկուսակցական կամ հանրային հեղինակությամբ և սեփական քաղաքական կարիերան հիմնականում փորձել է կազմակերպել' շատ ավելի ծանրակշիռ մարդկանց ստվերի տակ անցնելով, քանի որ հիմնականում հայտնի է եղել իր ինտրիգային խառնվածքով ու գործելաոճով, իսկ հայտնի է, որ նմանները երբեք էլ ընդունված չեն լինում շրջապատի կողմից. իրերի բերումով հենց նա է հայտնվել այն բոլոր դավադրությունների ու ինտրիգների կիզակետում, որոնք բնութագրական են դարձել այս կուսակցությանը հատկապես վերջին մի քանի ամսում:

Որպեսզի հասկանանք, թե որտեղից են գալիս այս կուսակցության բոլոր պրոբլեմները, հարկավոր է հասկանալ, թե հատկապես ում հովանու տակ է այն գործում ներկայումս. Հովիկ Աբրահամյանի, ում՝ կուսակցության՝ չհայտարարված հովանավորի դերում հանդես գալու ողջ նպատակը նախագահի դիրքերը թուլացնելն էր եղել ի սկզբանե: Սակայն այժմ ստացվել է այնպես, որ կատարելապես հօդս են սկսում ցնդել բոլոր նրանց պլանները, որոնք ինքնատիպ դավադրություններ էին հյուսում ընդդեմ նախագահի՝ առերևույթ, սակայն, ձևացնելով, թե յուրային են, հավատարիմ: Այլևս ակնհայտ է, որ բազում սկանդալային պատմությունների մեջ մխրճված տիկինը տապալել է այն կարևորագույն միսիան, որ նրա ուսերին էր դրել Աբրահամյանը. կուսակցությունը հայտնվել է բառացիորեն ցայտնոտային իրավիճակում՝ մեկը մյուսի հետևից կորցնելով կարևորագույն իր անդամներին. Զոհրաբյանը ոչ մի կերպ, կարելի է ասել, չի տիրապետում սեփական կուսակցությունում տիրող իրավիճակին և զբաղված է սրան-նրան անհիմն մեղադրանքներ ներկայացնելով:

Ասում են՝ տիկինն այնպես է գազազել, որ վերածվել է կատարյալ բռնապետի՝ շատ հաճախ թքած ունենալով, թե իր թիմակիցներն այս կամ այն թեմայի շուրջ ինչպիսի տեսակետի կրողներ են: Իսկ նման անհեթեթ իրավիճակի բուն պատճառն այն է, որ Զոհրաբյանն աստիճանաբար սկսում է գիտակցել՝ իր կուսակցության շանսերը տեղ գտնելու ապագայի խորհրդարանում ոչ թե օրեցօր,այլ ժամ առ ժամ են նվազում, ինչից էլ շփոթված՝ նա իր բոլոր ձախողումներում սկսում է մեղադրել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են սեփական կարծիքը հնչեցնել այս կամ այն տեսակետի շուրջ: Այն, որ կուսակցության ներսում Զոհրաբյանն ունի շատ հստակ հակառակորդներ, ևս փաստ է. Աբրահամ Մանուկյան - Նաիրա Զոհրաբյան հակամարտությունը, որը, ժողովրդական լեզվով ասած, վերածվել է կատարյալ թամաշայի, միայն երևացող կողմն է այն ողջ խառնաշփոթի, որ հասունացել է կուսակցությունում:

Բոլորին էլ, իրականում, պարզ էր, որ ճիշտ այն պահից սկսած, երբ ԲՀԿ ղեկը ստանձնեց Զոհրաբյանը, կուսակցությունն ստորագրեց իր դատավճիռն ու թևակոխեց սահուն անկման փուլ: Բայց որ այդ ամենը տեղի կունենար նման արագ տեմպերով, անգամ փորձառու քաղաքագետները չէին կարող կանխատեսել. իրադարձությունները զարգանում են շատ ավելի արագ տեմպերով, քան ոմանք ակնկալում էին ի սկզբանե:

Իսկ ճշմարտությունն այն է, որ այն օրվանից, երբ ԲՀԿ-ի շարքերը լքեց կուսակցության ոգին ու իմաստը հանդիսացող միակ անձը՝ Գագիկ Ծառուկյանը, այս կուսակցությունը հիմնավորապես զրկվեց այն գլխավոր հիմնասյունից, որի վրա էլ հենց խարսխված էր ի սկզբանե: Չունենալով այլևս ժողովրդական լայն զանգվածների աջակցությունն ու նրանց շրջանում համապատասխան հեղինակություն՝ Զոհրաբյանն ակամա վերածվեց առանձին անհատների ձեռքին հարմարեցված մի խամաճիկի՝ դեպի կործանում առաջնորդելով իր թիմակիցներին. պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ի հետագա դանդաղ կազմաքանդումը անխուսափելի պրոցես է այլևս:

 Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին զգուշացրել է ռուսական նոր զանգվածային հարվածի վտանգի մասինԹմրանյութի իրացման դեպք՝ Կոտայքում․ փախչելիս «Mercedes»-ով 500 մ քարշ են տվել ոստիկանինՊաբլո Էռնանդես դե Կոսը՝ Քրիստին Լագարդի իրավահաջորդի թեկնածուԾաղկաձորում մրցում են 11 երկրի խուլ ըմբիշներ․ Հայաստանից՝ ավելի քան 20 մարզիկՈւկրաինայի 45 միլիարդ եվրոյի վարկին կողմ է 24 երկիր․ հարցին կվերադառնան դեկտեմբերինՆերսեսյանը հետ մղեց 11-մետրանոցը, բայց «Արարատ-Արմենիան» պարտվեց Զալցբուրգում10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էԶապորոժիեի ԱԷԿ-ը 28-րդ անգամ անջատվել է էլեկտրացանցիցՔուվեյթում երկու իտալացի է զոհվել․ Թեհրանն առաջարկում է համատեղ քննությունԱվտովթար՝ Երևանում․ մերկասառույցի պատճառով բախվել են «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ըԹրամփը պատրաստ է ընդունել Պուտինին Մայամիում․ Մոսկվան դեռ որոշում չունիԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներՀաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններԱլիեւը չի թաքցնում իր գոհունակությունըԹՐԻՓՓ-ի հարցում շտապում ենՀՌՀ-ի էջը կոտրել են, կա պատասխանատու. ով է նաԱդրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ո՞վ է իրականացնում առևտուրըԲրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են17.7 մլն դրամ՝ 300 հուշադրամի համարՓոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններինՈ՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունիՌուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում
Ամենադիտված