Օմբուդսմենը առաջարկություններ է արել ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ
Քաղաքական
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի ուսումնասիրություն՝ հաշվի առնելով երկրում ժողովրդավարության ամրապնդման ու մարդու իրավունքների ապահովման գործում ընտրական օրենսդրության առանցքային նշանակությունը: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Ուսումնասիրության արդյունքում ձևավորված առաջարկները վերաբերում են՝
Քվեարկության ընթացքի տեսանկարահանման ապահովմանը և դրա համար անհրաժեշտ չափանիշների սահմանմանը.
Քվեարկության սենյակում տեղական դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների միաժամանակ ներկայության առավելագույն քանակի ընդլայնմանը.
Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը՝ միջազգային կազմակերպությունների և ՀՀ Սահմանադրական դատարանի ձևավորված չափանիշներին համապատասխան.
Սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման պայմանների ապահովմանը, այդ նպատակով օրենսդրական անհրաժեշտ կանոնների սահմանմանը.
- Կանանց ընտրական իրավունքի ապահովմանը՝ ընտրություններում կանանց պատշաճ ներկայացվածություն ապահովելու նպատակով.
- Ընտրական գործընթացի նոր մասնակցի՝ մասնագետի իրավական կարգավիճակի առանձին սահմանմանը.
- Հանձնաժողովի նիստերին կամ քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գրանցումն ապահովող պատշաճ պայմանների ստեղծմանը.
- Նախագծի՝ Երևանին առնչվող կարգավորումները Գյումրի և Վանաձոր քաղաքներին հավասարապես վերաբերելի դարձնելուն:
- Նշված առաջարկները սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ կառավարություն և ՀՀ ազգային ժողով:
Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը