Այն, որ չկարողացա դուրս գալ Կարլսենի դեմ խաղին, ինձ համար մեծ հարված էր. Արոնյան
Սպորտ
Անհաջող ելույթս հոգեբանական հարված է, քանի որ լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարվել մրցումներին համար: Այս մասին Р-Спорт-ի թղթակցի հետ զրույցում շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարից հետո ասել է Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը.
«Դժվար է ասել, թե որքան միավոր չվաստակեցի: Բայց այն, որ պետք է առավելությամբ ավարտեի մրցաշարը, համոզված եմ: Այն, որ չկարողացա դուրս գալ Կարլսենի դեմ խաղին, ինձ համար մեծ հարված է: Այնքան աշխատել, որքան ես եմ խաղատախտակի մոտ անցկացրել և ցուցադրած արդյունքով ցույց չտալ, որ ես առաջընթաց եմ ապրել՝ որպես շախմատիստ, ինձ համար տհաճ է: Սա կապված է այն բանի հետ, որ բավականաչափ սառնարյուն չգտնվեցի՝ առանձին պարտիաներում վճռորոշ որոշումներ ընդունելիս: Սակայն դա իմ խնդիրն է, որն ինձ տանջում է ողջ կարիերայումս, և այս անգամ էլ նույնը եղավ»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու