Բրյուսելի մետրոն պայթեցրած ահաբեկիչը Բելգիա է գնացել «Ինտերի» նախկին ֆուտբոլիստի անվամբ
Սպորտ
Ահաբեկիչ մահապարտ Հալիդ Բաքրաուին, ով իրեն պայթեցրել էր Բրյուսելի մետրոյում, Բելգիա է գնացել՝ իտալական «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Իբրահիմ Մարաֆուիի անունն օգտագործելով: Այս մասին տեղեկացնում է Sky Sport-ը:
Ահաբեկչությունների շարքը Բրյուսելում տեղի էին ունեցել մարտի 22-ին: Հալիդն իրեն պայթացրել էր մետրոյում, իսկ նրա եղբայրը Բրահիմը՝ օդանավակայանում:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ մահապարտը 2015 թվականին Հունաստանից Բելգիա է գնացել հենց ֆուտբոլիստի անվամբ:
Նշենք, որ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել իտալական «Պագանեզե» ակումբի կազմում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու