Ես «աչյոտ տալու» բան ոչ մեկին չունեմ. Շիրակի նորանշանակ մարզպետը՝ իր արած կադրային փոփոխությունների մասին
Հայկական Մամուլ
«Իրավունք» թերթը գրում է.
«Չնայած Շիրակի մարզի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշանակման առաջին իսկ օրը հայտարարել է, որ կադրային ջարդ չի անելու, բայց արդեն հասցրել է ազատվել նախկին մարզպետի երկու օգնականներից և նրանց տեղը նշանակել իր կուսակցական ընկերների որդիներին: Թե ինչով է պայմանավորված, որ, փաստորեն, մարզպետի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանում, փորձեցինք պարզել անձամբ ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից, ով նկատեց.
«Նախ՝ դա եղել է իմ նշանակումից մի քանի օր հետո, և այդ ազատումները եղել են ըստ օրենսդրության: Օրենսդրությունը սահմանում է, որ օգնականները և խորհրդականներն ազատված են համարվում, և ըստ այդմ էլ, ես որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել: Նախկին մարզպետը երկու օգնական ուներ, և երկուսն էլ իրենց դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից, չնայած որ իրավունք ունեի նաև ազատելու:
Խնդիր չունեմ, բայց ես մի տեղ դեռ կարելի է ասել, բարեհոգի եմ գտնվել, ու իրենք են իրենց դիմումի համաձայն ազատվել: Հետո էլ՝ ես բոլորին «աչյոտ» տալու բան չունեմ, թե ում եմ նշանակում, ոնց, դա իմ գործն է: Էլի եմ ասում, ես «աչյոտ տալու» բան ոչ մեկին չունեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից