«Նաիրա Զոհրաբյանը գցում է ԲՀԿ վարկանիշը»
Բլոգոսֆերա
Նախկին սոցապնախարար, նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն' «յուրաքանչյուր ոք ունի տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը»:
Արդեն շուրջ 20 օր է, ինչ բախտի բերումով ԲՀԿ արտահերթ համագումարի կիսադատարկ դահլիճում «սղղացրած» քվեարկության շնորհիվ (այս մասին' ավելի ուշ) կուսակցության ղեկին հայտնված Նաիրա Զոհրաբյանը համառորեն հրաժարվում է ինձ հանձնել իմ անձին վերաբերող տեղեկատվությունն ու կուսակցությունից ինձ անհիմն հեռացնելու մասին որոշումը: Ոչինչ, շուտով նա ստիպված կլինի այդ որոշումը տրամադրել օրինական այլ միջոցների գործադրման արդյունքում, բայց միթե կես դար ապրելը նրա համար բավական չէ' գիտակցելու, որ իր ապօրինի ու քմահաճ պահվածքով նա օր-օրի գցում է ԲՀԿ վարկանիշը, ժամ առ ժամ նվազեցնում է կուսակցության նկատմամբ քաղաքացիների վստահության պաշարը..»


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին