ԲՀԿ նախագահի մտքի գոհարը
Բլոգոսֆերա
Նախկին սոցապնախարար, նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջերս Հայաստանի հասարակական միտքը մի աննախադեպ նվաճում գրանցեց ԲՀԿ-ն քանդող նախագահ Նաիրա Զոհրաբյանի հեղինակությամբ: Վերջինս ընդգծված հակակրանքով արտահայտվեց «վաստակավոր» եզրույթի վերաբերյալ: Չնայած նա այնքան երիտասրդ չէ, որ չհիշի հին ու բարի ժամանակները, թե ինչպես էին մեծարում վաստակավոր մանկավարժներին, արվեստագետներին, շինարարներին, գիտնականներին ու բժիշկներին:
Արդեն խոսելու թեմա չունի, սկսել է քանդակել բարի ավանդույթները... Բայց, դա մի կողմ...
Ով' ով, բայց Նաիրա Զոհրաբյանը չպետք է նսեմացներ «վաստակն» ու «վաստակավորին»... Չէ՞ որ ինքն էլ է վաստակավոր:
Ասա ա'յ տիկին կուսակցապետ, բա որ այդքան դեմ ես «վաստակավորներին», այդ ինչու ես ԱԺ-ում կողքիդ հանդուրժում, իսկ երբեմն էլ արագ հարձակման հրահանգ տալիս վաստակավոր հարբեցողներին և ուրիշի գրած տեքստերը պաթոսով արտասանող, սուտի «գողական» վաստակավոր շառլատաններին...
Ասում ես մի բան, անում ես մեկ այլ բան... բա որ սրանից հետո բոլոր իրական վաստակավորները երես թեքեն կուսակցությունից, ինչ ես անելու...»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը