Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական ծրագրի վերաբերյալ «Իզվեստիա»-ի հրապարակումը սադրանք է

Քաղաքական

«Իզվեստիա» թերթը, հղում կատարելով դիվանագիտական շրջանակներում իր անանուն աղբյուրի վրա, օրերս, ինչպես արդեն հայտնի է, հրապարակել է այն տեղեկությունը, թե Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն նպաստելու են «ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններում փոխզիջումների ձեռք բերմանը, որոնք կմեկնարկեն մոտակա օրերին»:

Ավելին. թերթը հայտնել է նաև, որ «Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանին վերադարձվի տարածքի մի մասը, հակամարտության գոտում մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականները, ու օրինականացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումն ու տնտեսական կապերի վերականգնումը), իսկ հետո, երբ կրքերը հանդարտվեն, անցկացնել տարածաշրջանի պատկանելության մասին հանրաքվե»:

Դժվար չէ սա կարդալով միանգամից հասկանալ, որ կարգավորման նշված ծրագիրն ուղղակի հակահայկական ծրագիր է, քանի որ խոսքը ոչ միայն մեր ազատագրած տարածքների մի մասի վերադարձի, այլ փոխզիջման հարցը ոչ թե փաթեթային, այլ փուլային եղանակով և Ադրբեջանին ձեռնտու հաջորդականությամբ լուծելու մասին է: Բոլորին էլ պարզ է, որ Ադրբեջանին տարածքների մի մասի վերադարձից և, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձից հետո մեր թշնամին այդ տարածքներից Արցախի նկատմամբ նորանոր սադրանքներ է իրականացնելու, առավել ևս, եթե խոսքը նաև ԼՂՀ ադրբեջանցիների վերադարձի մասին է (այդ հարցը «Իզվեստիա»-ի հրապարակումից պարզ չէ), ապա սադրանքները, բախումները, կռիվներն Արցախում անպակաս են լինելու:

Այսինքն՝ կրքերը տասնամյակներով կամ հարյուրամյակներով չեն հանդարտվելու, ինչը նշանակում է, որ տարածաշրջանի պատկանելության մասին հանրաքվեն այդպես էլ չի հայտարարվելու, իսկ Ադրբեջանը ԼՂՀ-ի շուրջ ներկայիս անվտանգության գոտու թեկուզ մի մասին տիրելով ու վերացնելով այդ գոտին, Արցախի վրա հարձակվելու, Պաշտպանության բանակի դիրքերն ու Ղարաբաղի բնակավայրերը հեշտությամբ խոցելու, գրավելու ռազմավարական առավելություն է ձեռք բերելու:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հայ ժողովուրդն ազատագրված տարածքների թեկուզ մի մասն Ադրբեջանին չեն հանձնելու: Եթե դա Ադրբեջանի կողմից ԼՂՀ ներկայիս կարգավիճակի ճանաչումից բացի, տարածքների փոխանակման դեպքում (Արծվաշեն, այժմ դեռ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող ԼՂՀ տարածքներ) թերևս կարելի էր պատկերացնել մինչև ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը Արցախի նկատմամբ մեր թշնամու իրականացրած լայնածավալ ռազմական գործողությունները, ապա այժմ արդեն բացառված է: Հանձնել այդ տարածքները, նշանակում է Ադրբեջանի չբացառված հարձակման պարագայում այլևս չունենալ ԼՂՀ ինքնապաշտպանության բուֆերային գոտի, թշնամու կողմից զորքի, ռազմական տեխնիկայի մեծ կենտրոնացմամբ գրոհի դեպքում այլևս չունենալ բավարար ժամանակ այդ ինքնապաշտպանությունը կազմակերպելու:

Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա նրանց վրա հույս դնելն անհեթեթություն է, նրանք վաղը կարող են լինել, մյուս օրը չլինել, հեռանալ, եթե իրենց երկրում գործերը վատանում են կամ իրենց կարիքը լինում է իրենց իսկ երկրում: Չի հուսադրում նաև խաղաղապահների բազմազգ լինելը, քանի որ, օրինակ, ապագայում հակասությունները տարբեր պետությունների մեջ այն աստիճան կարող են խորանալ ու վերածվել բացահայտ թշնամանքի, որ այլևս հնարավոր չլինի շփման գծում համատեղ խաղաղապահ առաքելություն իրականացնելը:

Կարճ ասած՝ սա մեր կողմից միանգամից ու միանգամայն մերժելի և հակահայկական ծրագիր է, բայց ամբողջ խնդիրն այն է, թե իրականում իսկապես գոյություն ունի՞ ռուսական նման ծրագիր, ՌԴ-ն հայկական կողմին այն երբևէ առաջարկե՞լ է, Հայաստանը և Արցախը պաշտոնապես նման առաջարկ ստացե՞լ է, կամ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի կամ Պուտինի կողմից նման առաջարկի մասին որևէ տեղեկություն ունի՞:

«Իզվեստիա»-ի այս տեղեկությունը կարդալով, ես, ի տարբերություն իմ մի շարք գործընկերների, միանգամից հասկացա, որ գործ ունենք տվյալ թերթի խմբագրությունում տեղավորված ադրբեջանական կամ թուրքական ուժերի հերթական ու վտանգավոր սադրանքի հետ, որի նպատակն այստեղ հակառուսական տրամադրությունների խթանումն ու զարգացումն է, ինչը և դարձավ իրականություն, քանի որ որոշ ԶԼՄ-ներ ու լրագրողներ հենց նպատակային դրան ձգտեցին՝ այն դեպքում, երբ կարող էին զանգել ՀՀ արտաքին գործերի նախարարություն ու պաշտոնապես ստանալ վերոնշյալ հարցերի պատասխանը: Ինչպես և կասկած չունեի, այսօր պաշտոնապես ստացա հավաստումը նրա, որ «Իզվեստիա»-ի վերոնշյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այլ կերպ ասած՝ հաստատվեց, որ տվյալ հրապարակումն ունի սադրիչ նպատակ:

«Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը դրան անդրադարձել է «Իզվեստիա»-ի հրապարակումից առաջ, կարծում եմ, նոր բան ասելու կարիք չկա,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:- Նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումներ մոտ ապագայում չեն նախատեսվում: Ինչ վերաբերում է կարգավորման, այսպես ասած, ռուսական ծրագրին, ապա «Իզվեստիան» այդ մասին գրել է՝ հղում կատարելով իր անանուն աղբյուրի վրա, իսկ անանուն աղբյուրի վրա հղմամբ տեղեկությունները մենք, սովորաբար, չենք մեկնաբանում: Այնուամենայնիվ, ծրագրի առնչությամբ ասեմ, որ ոչ միայն մենք, այլև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը, միջնորդներն են ասել, որ բանակցային սեղանին Կազանի փաստաթուղթն է»:

Ընդգծենք, որ Կազանի փաստաթղթում, որքանով այդ մասին հայտնի է, խոսք չկա փոխզիջման փուլային տարբերակի մասին, առավել ևս՝ հօգուտ Ադրբեջանի:

Արթուր Հովհաննիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված