«Մարդիկ էթան, իրենց ձորից գցեն, էդ ա կառավարության օրենքը». 8 ամիս է՝ գյուղացիները չեն ստացել խաղողի մթերման գումարները (տեսանյութ)
Հասարակություն
Այս պահին կառավարության շենքի մոտ հավաքվել են Քաղցրաշեն համայնքի և հարակից գյուղերի բազմաթիվ բնակիչներ, ովքեր բողոքում են խաղողի մթերումից հետո իրենց գումարները չվճարելու համար:
Նշենք, որ արդեն ութ ամիս է, ինչ գյուղացիները չեն ստացել իրենց գումարները:
«Մարդիկ արդեն պարարտանյութի փող չունեն, որ առնեն, հողը մշակեն, հացի փող չունեն: Ոչ մի եկամուտ չունեն, եկամուտը սա է, չեն տալիս, ինչ անեն մարդիկ՝ էթան իրենց ձորից գցեն, էդ ա կառավարության օրենքը: Եկել ենք, թող պատասխան տան, եկել ենք ու պատրաստ ենք նստացույցի»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց հավաքված քաղաքացիներից մեկը:
Հավաքվածներից մեկն էլ ասաց, որ գինեգործին իրենց ներկայացրել է գյուղնախարարը, ասել է՝ թող մթերի, քո գործը չի, մենք քո կողքին կկանգնենք, կվարկավորենք: Էն ժամանակ ընտրություններ կային, այդպես արեցին, որ մարդիկ սսկվեն: Ելավ պրծավ, էլ չեն ուզում մեր հարցին պատասխան տան»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին