Լավրովի այցի նպատակը հայ-ռուսական հարաբերությունների քննարկումն է. Շավարշ Քոչարյան
Քաղաքական
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ոչ թե Հայաստան է գալիս ԼՂ հակամարտության հարցով իշխանություններից պատասխան ստանալու, այլ քննարկելու հայ-ռուսական հարաբերությունների լայն շրջանակ: Այդ մասին ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Բնական է՝ այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո չի կարող շրջանցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ռուսական «Известия» պարբերականը տեղեկություն է տարածել այն մասին, որ ԼՂ հիմնախնդրի բանակցությունների սեղանին հատուկ փաստաթուղթ կա դրված, փոխարտգործնախարարն ասաց, թե տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունն իրականությունից հեռու է: «Պետք է առաջնորդվել ոչ թե, այսպես ասած, լրատվամիջոցներով, այլ պաշտոնական հայտարարարություններով, հաղորդագրություններով»,- նշեց Շավարշ Քոչարյանը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին