Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր 

Տաք լցավորման մահացու «գաղտնիքները»

Վերլուծական

Ավտոմեքենայի գազաբալոնի պատերը սահմանվածից բարակ են եղել, պայթել է, հասկացանք, բայց քննիչն այս քրեական գործն այս ինչպե՞ս է քննել… Ինչո՞ւ չենք տեսնում այն հարցի պատասխանը, թե գազալցավորողն ինչու է ավտոմեքենայի գազաբալոնը լցավորել 200կգ/քառակուսի սմ-ից ավելի ճնշմամբ:

Բացատրենք նախատեսվածից ավելի ճնշմամբ լցավորելու գաղտնիքը: Եթե մեքենայի գազաբալոնը 200կգ/քառակուսի սմ-ից ավելի ճնշմամբ է լցավորվում, կատարվում, այսպես կոչված, «տաք լցավորում», դա թույլ է տալիս խաբել վարորդին՝ լցավորումը կատարել ոչ այն ծավալի գազով, որով պետք է կատարվեր վճարված որոշակի գումարի դիմաց: Միայն որոշ ժամանակ անց, գազի սառելուց հետո է մեքենայի ցուցիչը ցույց տալիս, որ բալոնում չկա այն ճնշումը, որը պետք է լիներ, և որը լիցքավորումից անմիջապես հետո, ըստ այդ նույն ցուցիչի ցուցմունքի, թվում է, թե կար: Հենց այսպես Հայաստանում ամեն օր տասնյակ կամ գուցե հարյուր հազարավոր վարորդների են խաբում: Մինչդեռ համակարգային կոռուպցիայի մեջ թաղված իրավապահ ու պատկան մյուս մարմիններ, ըստ էության, աչք են փակում նշված հանցավոր իրողության նկատմամբ, որի հետևանքը, սակայն, միայն վարորդների ու, խոշոր հաշվով, հասարակության հարստահարումը չէ: Հիշյալ խախտման, դրա նկատմամբ հանցավոր անգործությամբ աչք փակելու, կոռուպցիայի հետևանքով արդեն իսկ տասնյակ ու տասնյակ պայթյուններ են գրանցվել, մի քանի տասնյակ վարորդներ, գազալցավորողներ, այլ անձինք զոհ են դարձել այդ պայթյունների:

Ավելին. կան որոշ գազալցակայաններ, որտեղ, որպես գովազդ, փակցված է հետևյալ տեղեկատվությունը' «Սառը լցավորում», ինչպես շուկաներում և այլուր վաճառվող պտուղ-բանջարեղենի վերևում ենք մեկ-մեկ տեսնում գրված «Մաքուր քաշ»: Լավ, բա սա տեսնելուց հետո՞ էլ պատկան մարմինները չհետաքրքրվեն, թե այդ «սառը լցավորում» կոչվածն ինչ բան է: Ինչպե՞ս կարող էր այս փաստը նրանց չհուշել, որ այլ գազալցակայաններ կատարում են տաք լցավորում, որի մասին, սակայն, ի տարբերություն սառը լցավորումը գովազդողների, չեն հայտարարում: Չպարզե՞ին այդ տաք լցավորման մահացու «գաղտնիքները»…

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Արտաշես Մկրտչյան» ԱՁ-ին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի գյուղում գործող գազալցակայանի տնօրեն Արտաշես Մկրտչյանը համաձայն «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ավտոգազ» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ 0061 վկայականի, ստանձնելով տվյալ ԱԳԼՃԿ-ի պետի և աշխատանքի անվտանգության հրահանգավորման, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության ապահովման պատասխանատու անձի պարտականությունները, խախտել է այն փաստաթղթերի պահանջները, որոնցից կախված է անվտանգությունը, այլ կերպ ասած, այս դեպքում մարդկանց կյանքը: Խոսքը մասնավորապես «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի 22-րդ բաժնի 94-րդ կետի և 13-րդ բաժնի 72-րդ կետի, ինչպես նաև «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման և շահագործման նվազագույն պահանջներ» տեխնիկական կանոնակարգի 94-րդ կետի պահանջների մասին է:

Վերոնշյալ խախտումը, ըստ մեղադրական եզրակացության, արտահայտվել է նրանում, որ Ա. Մկրտչյանը թույլատրել է շահագործել անսարք և ապակարգաբերված վիճակում գտնվող գազ լիցքավորող աշտարակը, որով հնարավոր է եղել ավտոմոբիլների գազաբալոնների լցավորումը 200կգ/ քառակուսի սմ-ից ավելի ճնշմամբ: Բացի այդ, Ա. Մկրտչյանը գազ լիցքավորող Ռոման Սիմոնյանին և մյուս աշխատակիցներին չի հրահանգավորել, այսինքն' նրանց չի ներկայացրել ավտոտրանսպորտային միջոցները բնական սեղմված գազով լցավորելու անվտանգության պահանջների վերաբերյալ հրահանգները, դրանով իսկ խախտել է 2005թ. հոկտեմբերի 24-ին ընդունված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլխի 8-րդ կետի պահանջները, այն է՝ անվտանգ շահագործման համար պատասխանատու անձինք պարտավոր են առնվազն տարին երկու անգամ անցկացնել գազի օգտագործման հետ առնչվող բոլոր աշխատողների հրահանգավորում գազի սարքավորումների անվտանգ շահագործման կանոնների վերաբերյալ:

Համաձայն քր. գործի նյութերի, հիշյալ խախտումների հետևանքով անհրաժեշտ հրահանգավորում չստացած, գազալիցքավորող Ռոման Սիմոնյանը խախտելով ՀՀ կառավարության 22.12.2005թ. թիվ 2399-Ն որոշմամբ սահմանված «անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի 7-րդ գլխի 13-րդ կետի 71-րդ ենթակետի պահանջները, գազով վարելու իրավունքի, գազաբալոնի տեղադրման և փորձարկման ակտերի բացակայության պայմաններում 2015թ. մայիսի 14-ին, ժամը 09:30-ի սահմաններում նշված գազալցակայանում Նորիկ Հարությունյանի վարած Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի' սեղմված բնական գազով լցավորվող բալոնների տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող գազաբալոնը AEG-1 տիպի գազի լիցքավորման բաշխիչ աշտարակի միջոցով 200կգ/քառակուսի սմ-ից ավելի ճնշմամբ լցավորելով, տեղիք է տվել գազաբալոնի պայթյունի: Ռ. Սիմոնյանը պայթյունի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ վարորդին' Նորիկ Հարությունյանին, պատճառվել է առողջության միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Նույն քր գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Նորիկ Հարությունյանին: Ըստ մեղադրական եզրակացության, նա խախտել է «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի, «Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման» հրահանգի 4-րդ բաժնի 2.3 կետի և «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման» տեխնիկական կանոնագրքի 5-րդ կետի պահանջները:
Համաձայն վերը նշված պահանջների, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրում կարող են կատարել միայն այն իրավաբանական անձինք և այն անհատ ձեռներեցները, ովքեր ունեն ՀՀ օրենքով սահմանված կարգով տրված հավատարմագրման վկայագիր:

2009թ. գազաբալոն ձեռք բերելուց հետո չունենալով համապատասխան իրավասություն, Ն. Հարությունյանը սեփականության իրավունքով իր հորը՝ Արտուշ Հարությունյանին պատկանող հիշյալ ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրելով սեղմված բնական գազով լիցքավորման համար նախատեսված բալոն, առանց գազաբալոնային սարքավորման համապատասխան վերասարքավորման, առանց ընդունման հանձնման և բալոնների ճնշափորձարկման վաստաթղթերի, վերջին, պլանավորված փորձարկումների բացակայության պայմաններում շահագործելով հիշյալ ավտոմեքենան, 2015թ. մայիսի 14-ին, ժամը 09:30-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի ավտոմեքենան գազով լիցքավորելու նպատակով վարել է «Արտաշես Մկրտչյան» ԱՁ-ին պատկանող Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի 1-ին հասցեում գտնվող գազալցակայան, որտեղ պատվիրել է այն ամբողջությամբ լցավորել: Գազալցավորող Ռ. Սիմոնյանը գազաբալոնը 200 կգ/քառակուսի սմ-ից ավելի ճնշմամբ լցավորելուց հետո, ավտոմեքենայի գազաբալոնից փորձել է անջատել AEG-1 տիպի գազի լիցքավորման բախշիչ աշտարակի ռետինե խողովակը, և քանի որ գազաբալոնի պատի հաստությունը թույլատրելի եվազագույնից փոքր է եղել (ինչը, ի դեպ, բալոնի փորձարկման պայմաններում ենթակա է եղել հայտնաբերման) ու չի համապատասխանել սեղմված բնական գազով լիցքավորվող բալոնների տեխնիկական չափանիշներին, գազաբալոնը պայթել է, ինչի հետևանքով Ռ. Սիմոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Վերը նշված արարքների համար Արտաշես Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի («Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը») 2-րդ մասի, իսկ Նորիկ Հարությունյանին' 242-րդ հոդվածի («Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը») 2-րդ մասի հատկանիշներով:

Արթուր Հովհաննիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը
Ամենադիտված