Հուսով եմ «Բավարիայի» դեմ եզրափակիչ խաղում գոլի հեղինակ կդառնամ. Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Հերտայի» նկատմամբ հաղթանակին և եզրափակիչ դուրս գալուն.
«Արժանի էինք հաղթանակի, քանի որ շատ լավ խաղացինք: Չեմ կարող պատկերացնել, որ կարող էինք ավելի լավ խաղալ: 3:0 հաշիվը մեզ համար լավագույնն էր: Արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն: Երկու օրից շատ բարդ խաղ է սպասում «Շտուտգարտի» դեմ: Պետք է պահպանենք բարձր տրամադրությունը և առաջ շարժվենք: Հուսով եմ, որ այս անգամ կստացվի նվաճել գավաթը: Նախորդ երկու տարիներին չկարողացանք հաղթել եզրափակչում: Բայց այս անգամ ամեն ինչ կանենք, որ երրորդ անգամից ստացվի: Ինչպես գիտեք Աստված երրորդություն է սիրում: Հուսով եմ «Բավարիայի» դեմ եզրափակիչ խաղում նույնպես գոլի հեղինակ կդառնամ: Ամեն ինչ կանենք լավ խաղալու և հաղթելու համար»,- ասել է Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու