«ՉԻ». Ո՞վ է տվել ձեզ իրավունք հայրենիք զիջելու. ՀՅԴ-ն արդեն թիզ-թիզ հող զիջելու մասին է խոսում
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Այն, որ արդեն Դաշնակցությունն է սկսել հայենիքը թիզերով չափել, ուրեմն վիճակը ավելի վատ է: Եթե ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը որոշել է, որ մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ Ադրբեջանին հանձնելն էական նշանակություն չի կարող ունենալ, ուրեմն խաչ քաշենք նաև «Ծովից ծով Հայաստան» դաշնակցական տեսլականի վրա, քանի որ բոլոր տեսակի թիզ հողերը մտնում են այդ տեսլականի մեջ:
Ամենազարմանալին այն է, որ աշխարհի «ամենահայրենասեր» կուսակցության ներկայացուցիչը թիզ-թիզ զիջումների մասին իր խոսքով հակադարձել է աշխարհի ամենաապազգային ուժի՝ ՀՀՇ-ի ղեկավարներից Բաբկեն Արարքցյանին, որն էլ ժամանակին ասել է. «ոչ մի թիզ հող թշնամուն» արտահայտությունը: Բա: Իսկ դուք ասում եք:
Բոլոր դեպքերում Աղվան Վարդանյանի այս թզաչափ հայտարարությունը ալեկոծել է հասարակությունը: Մանավանդ որ այս կուսակցությունը միշտ հայտարարել է՝ կգյուլլի, կմորթի, կթափի զիջումներ անողին: 125 տարի «ոչ մի թիզ հող» թշնամուն կարգախոսով գործած ուժը հանկարծ դարձել է փոխզիջող, միգուցե՝ փողզիջող:
Ահավասիկ, ներկայացնենք, թե ինչպիսի տեսակետ է ունեցել ՀՅԴ ներկայիս առաջնորդ Հրանտ Մարգարյանը տարածքներ հանձնելու, փոխզիջումների գնալու շուրջ:
«Ի՞նչն եք զիջում, ո՞վ է տվել ձեզ իրավունք հայրենիք զիջելու: Մենք՝ հայ ժողովուրդը, դա ձեզ թույլ չենք տալու», 08.02.2008
«Եթե իրենք դա տարածք են համարում, ես հայերնիք եմ համարում: Այդ խնդրին պետք է մոտենալ պատմական և իրավական կամ Արցախի անվտանգության կայունության տեսանկյունից: Որ տեսանկյունից էլ դիտարկվի այս հարցը, նման փոխզիջումն ի նպաստ հայության չէ: ՀՆԴ-ն խոստանում է թույլ չտալ նման փոխզիջում», 11.07.2011»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից