Իհարկե, ուրախ եմ «Բարսելոնայի» պարտությունների համար. Ռամոս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ավագ և կիսապաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ ուրախ է իր թիմի սկզբունքային մրցակցի՝ «Բարսելոնայի» պարտությունների համար:
«Իհարկե, ուրախ եմ «Բարսելոնայի» պարտությունների համար: Այն ամենը, ինչ վատ է նրանց համար, լավ է «Ռեալի» համար: Մեր վերջին հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ իրենց համար լուրջ հոգեբանական հարված էր»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Cadena Cope-ն:
Այն հարցին, թե ի՞նչ կլիներ, եթե Ռամոսը խաղար «Բարսելոնայում», ֆուտբոլիստը պատասխանել է.
«Միգուցե այդ դեպքում մեկ հեռացում պակաս ունենայի»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու