Բունդեսթագի պատգամավորը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայաստան
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ Քրիստոֆ Բերգները ծաղկեպսակ խոնարհեց հուշահամալիրում: Այնուհետև պատգամավորն այցելեց թանգարան-ինստիտուտ, ծանոթացավ ցուցադրությանը:
Շրջայից հետո լրագրողներից մեկի դիտարկմանը'թե հունիսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանությանն առնչվող քննարկումներ են լինելու, Քրիստոֆ Բերգները պատասխանեց. «Մենք նաև քննարկումներ ենք ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում' անցյալ տարվա ապրիլին: Հետո մենք ընդլայնեցինք քննարկումները հանձնաժողովներում, որպեսզի գտնենք լուծում, որին խորհրդարանի բոլոր անդամները համաձայն կլինեն: Ես վստահ եմ, որ հունիսի սկզբին մենք կունենանք բանաձևի նախնական տարբերակը, որտեղ մենք կնշենք, որ եղել է Ցեղասպանություն և զոհերը մեզ համար պետք է լինեն զգուշացում»:
Բունդեսթագի պատգամավորը Հայաստան է այցելել ապրիլի 23-ին կայանալիք Գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը