ԸՕ-ի վերաբերյալ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի առաջարկներին դեմ չեն, բայց ֆինանսավորում չկա
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատգամավորների քննարկմանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը, որում ըստ Դավիթ Հարությունյանի ներառվել են մեխանիզմներ, որոնք թույլ կտան էապես բարձրացնել հանրության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ և հայտնաբերել բոլոր խախտումները, որոնք կարող են տեղի ունենալ ընտրությունների ժամանակ:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Դավիթ Հարությունյանն իր խոսքում անդրադարձավ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ուղիղ հեռարձակում իրականացնելու առաջարկին, որն արել էր ՀԱԿ-ը:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ իշխանությունները դեմ չեն առաջարկին, սակայն գործի կդնեն, եթե գտնվի մի կառույց, որը կֆինանսավորի ամբողջ գործընթացը և նկարահանումների բեռը չի մնա ընտրատեղամասի հանձնաժողովների անդամների վրա, և կատարողը կլինի մասնագիտական կառույց:
ID քարտերով ընտրություններին մասնակցելու ԲՀԿ-ի առաջարկին, իրենք ևս դեմ չեն, բայց այն լուրջ ֆինանսական միջոցեր է պահանջում և միայն դոնոր կազմակերպության ֆինանսավորման գտնելու հնարավոր կլինի իրականացնել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին