Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս» Ուկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյուն Մեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչին Իսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցության Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավեր Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամը Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունը Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասները Պեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովում Լեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտի Գաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովում 

Հայոց պետականության հիմնասյունը

Վերլուծական

Հայ ժողովրդի հերոսական պատմությունը բազմիցս է ապացուցել այն հայտնի ճշմարտությունը, որ հատկապես հայրենիքի համար տագնապալի ժամանակաշրջաններում, երբ հայերս հայտնվում ենք լինել-չլինելու եզրին, ժողովրդի միջից դուրս են գալիս մարդիկ, անհատներ, որոնց առաքելությունն է լինում դուրս բերել հայությանն անդունդից ու առաջնորդել նրան դեպի լուսավոր հորիզոններ: Անխոս, անկասկած, այդ մարդկանց թվին է պատկանում և հայոց մեծագույն զորավարներից մեկը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, ում լեգենդար քաջագործությունների ու անօրինակ հերոսությունների մասին խոսվել է, թերևս, բազմիցս, անվերջ անգամներ է փառաբանվել նրա քաջությունն ու անձնուրացությունը՝ հանուն հայրենիքի, հանուն հայոց բանակի:

Անկասկած, քառօրյա հայ-ադրբեջանական պատերազմն ապագայում դասվելու է հայ ժողովրդի մղած հերոսամարտերի թվին, հերոսամարտ, որով հայերս աշխարհին ու հակառակորդին գործնականում ապացուցեցինք, թե ինչ ոգու կրողներ ենք մենք, հաստատեցինք մեր օրինական իրավունքն այն հողերի վրա, որոնք մեր պապենական ժառանգությունն են, մեր սեփականությունը: Ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում այն, որ մեր փառապանծ զինվորների ու նրանց՝ նույնքան փառահեղ գեներալների շնորհիվ է, որ մենք այսօր խաղաղության մեջ ենք, նրանց անձնուրացության արդյունքում է, որ հնարավոր եղավ զսպել թշնամու ախորժակն ու հետ շպրտել դրան իր որջը:

Եթե չլինեին Մանվել Գրիգորյանի նման առյուծասիրտ գեներալներն ու երկրապահների նման անձնուրաց մարտիկները, եթե մեր բանակը ներշնչված չլիներ այն ոգով, որի կրողներն են վերջիններս, ոչ մի կասկած չկա, որ հիմա մենք միանգամայն այլ՝ շատ ավելի վատ կացության մեջ էինք լինելու, լինելու էինք պարտվող կողմ՝ դրանից բխող բոլոր քաղաքական, տնտեսական ու բարոյահոգեբանական հետևանքներով հանդերձ:

Զորավար Մանվելի հերոսական կենսագրության մի փառահեղ էջ էլ, ինչ խոսք, քառօրյա պատերազմն է, պատերազմ, որի ընթացքում տեղ գտած գեներալի քաջագործությունների մասին դեռ երկար է խոսվելու: Յուրաքանչյուրը, ով այդ օրերին գեթ մեկ անգամ գտնվել է առաջնագծում, կարող է անձամբ վկայել, թե ինչեր է արել Զորավարը սեփական զինվորների, զինակից երկրապահների համար. նա պայքարի ոգին էր, շունչը հայության, որ իր ու առյուծածին որդու օրինակով ի ցույց դրեց բոլորին՝ ինչ է ասել հայրենասիրություն. զինվորի ամենատարրական կարիքներից մինչև բանակի հիմնախնդիրներ նրա ուշադրության կենտրոնում էին և են, քանի որ նա դեռ չի ավարտել իր պատերազմն ու հաշիվ ունի պահանջելու շուն թուրքից…

Մանվել Գրիգորյանը, թերևս, միակն է ներկայիս հայ ռազմական գործիչներից, ով, հիրավի, արժանի է կոչվելու Զորավար: Կոչումն այս սովորականներից չէ, որ կարող է շնորհվել երկրի ղեկավարության համապատասխան հրամանագրով. Զորավարը համազգային գնահատանքի արդյունք է: Զորավարներ են համարվում այն ռազմական գործիչները, ովքեր կարողանում են իրենց անձնական հեղինակության, անձնազոհության շնորհիվ դեպի հաղթանակ տանել բանակներ: Ռազմական գործիչներ, ովքեր իրենց տաղանդի շնորհիվ և դժվարին իրավիճակներում որոշումներ կայացնելու ընդունակությամբ կարողանում են հաղթող դուրս գալ թշնամու դեմ պայքարում՝ նույնիսկ այն դեպքում, երբ ուժերի հարաբերակցությունը հօգուտ թշնամու է, երբ թշնամու դիրքը, թվում է, ավելի նպաստավոր, իսկ սպառազինությունը՝ ավելի լավը:

Անշո՛ւշտ, որքան էլ փորձենք բանավոր կամ գրավոր կերպով ներկայացնել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից իրականացրած այն հերոսություններն ու մեծագործությունները, որոնք ճակատագրական եղան հայ ժողովրդի հաղթանակի կերտման գործում, միևնույնն է՝ չենք կարողանալու ամբողջությամբ պատկերել այդ ամենի իրական ծավալները, չենք կարողանալու ներկայացնել արվածի գոնե կեսը, քանի որ խոսքերով չես կարող նկարագրել այն, ինչ կարող ես տեսնել աչքերով. պատկերացում կազմելու համար պետք է լինես գեներալի անմիջական զինակիցը, նրա հետ կիսես այն փառահեղ ուղին, որ անցավ ու շարունակում է անցնել այս օրերին մեծ Զորավարը:

Դավիթ Բաբանով 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանում կիբեռհարձակումների աճի պատճառով հոկտեմբերն անվանել են «սև ամիս»Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցելՊայթյուն Բանգկոկի նավթավերամշակման գործարանում․ կա 9 տուժած, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված շուրջ 300 զինծառայողի աճյունԻրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համարՄեծ Բրիտանիան 100 հազար նախկին զինծառայողի պատրաստում է հնարավոր զորակոչինՀյուսիսային Կիպրոսում նավի խորտակման գործով ևս մեկ ադրբեջանցի է ձերբակալվել Թաիլանդի նավթապահեստարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչինԻսրայելը պատրաստ է ինքնուրույն հարվածել Իրանին՝ առանց ամերիկյան աջակցությանԻտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Ռուսական հարվածի տակ են հայտնվել Օդեսայի մոտ գտնվող երկու օտարերկրյա նավերԻրանը կմիանա ԱՊՀ-ին Անկարան փորձում է դուրս գալ փակուղուց․ Գյուլերը Հեգսեթի հետ կքննարկի ռուսական Ս-400-ի ճգնաժամըԻՀՊԿ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ երկու նավթատար լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Վաշինգտոնի նոր պատժամիջոցները․ ի՞նչ խոչընդոտների կբախվի Չինաստանի արհեստական բանականությունըԿոբախիձեն կողմնակից է Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացնելուն Մոսկվայում և Թբիլիսիում Ի՞նչ ռազմական դաշինք են կազմում Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան․ փակ քննարկումների մանրամասներըՎրաստանի վարչապետը հնարավոր է համարում Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև հանդիպումների հնարավորությունըՊեկինի կոշտ զգուշացումը Տոկիոյին․ ի՞նչ է կատարվում Հարավչինական ծովումԷրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններինԼեհաստանը փակում է երկինքը․ Ուկրաինայի հետ սահմանին կստեղծվի թռիչքների արգելման գոտիՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալԳաղտնի բանակցություններ Կրեմլի հետ․ Ֆինլանդիան և Նորվեգիան փորձում են կանխել բախումը Բալթիկ ծովումՌուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. ՊեսկովՉինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարումՈւկրաինան առաջին անգամ լազերի օգնությամբ ռեակտիվ անօդաչու է խոցել Ադրբեջանական SOCAR-ի խոշոր քայլը Իսրայելում․ մեկնարկել է գազի որոնողական հորատումըԳյուլերն ու Հեգսեթը կքննարկեն Ս-400-ի հարցը G20-ի գագաթնաժողովից առաջՄեծ Բրիտանիան 9,5 մլն ֆունտ կհատկացնի Ուկրաինայում հողմաէլեկտրակայանի կառուցմանը Լրտեսական սկանդալ Լիտվայում․ ի՞նչ գաղտնիքներ են փոխանցվել Ռուսաստանին Ուկրաինայի մասինԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներԱրիանա Գրանդեն՝ հոր ազգանունով․ նոր դեր Բեն Սթիլերի ու Դե Նիրոյի կողքինՎարշավայի կոշտ պահանջը ՆԱՏՕ-ին․ ռուսական հրթիռները պետք է խոցվեն դեռ Ուկրաինայի երկնքումԷփշտեյնի սկանդալը չի մարում․ հրապարակվել են Մանդելսոնի նոր փաստաթղթերըՔանյե Ուեսթի կնոջ նոր սադրանքը՝ երեքմետրանոց ռոբոտ ու ծնկի գալու պահանջԲրիթնի Սփիրսը վերադարձել է ընտանիքի մոտ՝ տարիների վեճից հետո․ TMZ«Չէինք կարող դուրս գալ հյուրանոցից»․ Քարդաշյանների գեղեցկության անհաջող փորձըՋոլիի ու Փիթի անսպասելի հաշտությունը՝ գինեգործարանի շուրջ վեճն ավարտվել էNorse Atlantic-ը դադարեցրել է թռիչքները․ ընկերությունը սնանկացման եզրին էՀորմուզում նոր լարվածություն՝ նավթի շուկան սպասում է հաջորդ քայլինՀաստատվել է 2027-2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՄՆ-ի տնտեսական աճն արագացել է՝ գնահատականը բարձրացել է մինչև 4,3%Մերցի կոշտ ուղերձը Ռուսաստանին՝ Գերմանիան մեծացնում է ռազմական ծախսերըՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԲրիտանիա–ԵՄ նոր գործարք՝ առևտրի կանոններն ու ելքի գինըՆեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդուNvidia-ն կասեցրել է սերվերների առաքումը չորս երկիր․ Financial TimesՄաքսատուրքերի նոր ալիք՝ ԱՄՆ-ի թիրախում 14 առևտրային գործընկեր է
Ամենադիտված