«Հրապարակ». Ակնհայտ դարձավ, որ ՀԱԿ-ում թիմային միասնականություն չկա
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավորների պահվածքից ակնհայտ դարձավ, որ թիմային միասնականություն այստեղ չկա։ ՀԱԿ քվոտայով, ինչպես հայտնի է, Գագիկ Ջհանգիրյանն է ներկայացված հանձնաժողովում, սակայն նիստին մասնակցել է նաև Արամ Մանուկյանն ու կոշտ քննադատություններ հնչեցրել իշխանությունների հասցեին՝ իրենց հայտնի 5 առաջարկը մերժելու և «4+4+4» ֆորմատը վիժեցնելու համար։ Նրա ելույթից հետո, և ի հեճուկս Մանուկյանի, Ջհանգիրյանը հայտարարել է, թե մասնագիտական քննարկումները նոր են սկսվում, և «4+4+4» ձևաչափի ձախողումը ողբերգություն չէ: Նա առաջարկել է նախագիծը հանգամանալից քննարկել պետաիրավական հարցերի հանձնաժողովում ու պատրաստակամություն է հայտնել քրեական հետևանքների հարցերում իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերել։ «Փակ աչքերով վստահում եմ Ձեր առաջարկներին»,- շոյված հայտարարել է Դավիթ Հարությունյանը։ Այդուհանդերձ, Ջհանգիրյանը նախագծին դեմ է քվեարկել հանձնաժողովում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից