Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին 

Ինչո՞ւ Օբաման չարտասանեց «Ցեղասպանություն» բառը…

Վերլուծական

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական, բայց արդեն իր վերջին նախագահական ելույթով է հանդես եկել Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ, ուր, մասնավորապես ասել է. «Այսօր մենք կրկին հիշում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ է սպանվել, տեղահանվել ու իրենց մահն է գտել: Ես հետևողականորեն հայտնել եմ անձնական տեսակետս 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ և այն չի փոփոխվել: Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր ձգտում են լույս սփռել անցյալի իրադարձությունների վրա՝ հայ ու թուրք պատմաբաններից մինչև Հռոմի պապ Ֆրանսիսկոսին»: Իր խոսքում նախագահը նաև ընդգծել է հայ համայնքի դերը միջազգային հանրության զարգացման գործում ու ընդգծել, որ Հայաստանը 17 հազար փախստական է ընդունել Սիրիայից:

Այսպիսով՝ ցավով պետք է ֆիքսենք, որ Օբաման, չնայած ամերիկահայերին նախկինում տված խոստմանը, այդպես էլ այս երկարուձիգ տարիների ընթացքում չարտասանեց «ցեղասպանություն» բառը՝ դրանով, ըստ էության, դրժելով սեփական խոստումն ու, ինչու չէ, նաև պարտավորվածությունը. Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ պես երկրի համար, վստահաբար, կարելի է համարել ավելի շուտ բարոյական, քան քաղաքական հարց՝ չնայած բոլորին է հասկանալի, որ այդ մասշտաբի խնդրին առնչվող որևէ բան չի կարող չառնչվել նաև մեծ քաղաքականությանը:

Չնայած դրան, սակայն, հաստատապես կարող ենք պնդել, որ Օբամայի օրոք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հատկապես ԱՄՆ-ում լուրջ առաջընթաց ունեցավ. պետք չէ մոռանալ, որ հենց նա է իր լեքսիկոնի մեջ հիմնավորապես մտցրել «Մեծ եղեռն»-ը, որը թեպետ իրավական գնահատական չէ տեղի ունեցածին, բայց, այնուամենայնիվ, հստակ նշանն է այն բանի, որ ամերիկացիները հասկանում ու կիսում են մեր ցավը՝ չնայած մի շարք օբյեկտիվ հանգամանքներից ելնելով չեն կարողանում բարձրագույն մակարդակով պատշաճ իրավական որակում տալ տեղի ունեցածին: Բայց եթե փորձենք այս խնդրին մի փոքր ավելի սթափ նայել ու չտրվել հուզականությանը, ինչը, ցավոք, բնորոշ է հայերիս, ապա պետք է ասենք, որ իրականում ԱՄՆ-ն, ըստ էության, Ցեղասպանությունը ճանաչել է. հաշված նահանգներ են մնացել, որ դեռևս չեն անդրադարձել այս խնդրին ու չեն ճանաչել Մեծ եղեռնը որպես մարդկության դեմ իրագործած ցեղասպանություն: Իսկ Օբամայի կողմից համապատասխան եզրույթի չօգտագործումը, բնականաբար, կապված է ԱՄՆ-ի արտաքին աշխարհում ունեցած խնդիրների ու կենսական շահերի հետ, որոնց սպասարկման համար Վաշինգտոնը էապես կարևորում է Թուրքիայի դերը. Մերձավոր Արևելքում տիրող ներկայիս խայտառակ պայմաններում գնալ Ցեղասպանության ճանաչմանը, կնշանակի ձախողել Արևմուտքի ողջ առաքելությունն այս տարածաշրջանում. Թուրքիայի ռամավարական նշանակությունն ԱՄՆ-ի համար ուղղակի անհերքելի է:

Բայց նույնիսկ եթե Օբաման արտասաներ Ցեղասպանույուն բառը, ի՞նչ կարող էր դա տալ մեզ ներկա պայմաններում. բացարձակապես ոչինչ, քանի որ ենթադրել, թե մեկ բառը կարող է մեզ հայրենիք վերադարձնել, միամտություն է: Նորություն չէ, որ նման հավակնություններ ունենալու և դրանք կյանքի կոչելու համար ցանկացած մեկը պետք է այնքան հզոր լինի, որ դառնա գործոն միջազգային հարաբերություններում ու ստիպի հակառակորդին՝ գնալու համապատասխան զիջումների. ուժն է ծնում իրավունք, բայց ոչ երբեք հակառակը. սա աքսիոմա է:

Վստահաբար կարելի է ասել մեկ բան՝ համաշխարհային հանրության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումն ու դատապարտումը՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ, իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ այլևս գերտերություններին պետք կլինի քայքայել Թուրքիան, իսկ այն, որ նման պլաններ կան, հայտնի է վաղուց: Ուրեմն՝ մեզ մնում է միայն զինվել համբերությամբ, միշտ արդիական պահել Ցեղասպանության թեման ու երբ գա հարմար պահը հաշիվ պահանջել տաճիկներից. ասում են՝ այդ ժամանակը հեռու չէ…

 Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ
Ամենադիտված